Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պարտվել է US Open-ի եզրափակչում՝ որոշիչ խաղում զիջելով Կանադայից իր մրցակցին՝ 19-ամյա Բյանկա Անդրեեսկուին։ Ինչպես նշում է Gazeta.ru-ն, սա արդեն Ուիլյամսի երրորդ ձախողումն է բրիտանացի արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի ներկայությամբ։ Սասեքսի դքսուհին ծննդաբերությունից հետո առաջին անգամ թողել էր ամուսնուն ու չորս ամսական որդուն եւ միայնակ մեկնել ԱՄՆ՝ ընկերուհուն աջակցելու համար։
Հայտնի է, որ Մեգանն ու Ուիլյամսը մտերիմ ընկերուհիներ են։ Նրանք ծանոթացել են դեռ 2010թ.-ին, եւ այդ ժամանակվանից սկսած նրանց հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են։
Սակայն այդ ընկերությունը նաեւ բացասական հետեւանքեր ունի։ Համընկնում է, թե ոչ, բայց արդեն որերորդ անգամ Մեգան Մարքլը գալիս է ստադիոն՝ Սերենային տրիբունայից աջակցելու համար, եւ ամերիկուհին պարտվում է։
Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2018թ.-ին Ուիմբլդոնի եզրափակչում, որում Ուիլյամսը հանդիպում էր գերմանացի թենիսիստուհի Անժելիկա Կերբերի հետ։ Ստադիոնում Մարքլի ներկայությունը հասկանալի էր. Լոնդոնում «Մեծ սաղավարտի» մրցաշարը թենիսային սեզոնի գլխավոր իրադարձություններից մեկն է։ Սակայն այդ հանդիպումը Սերենայի համար վատ ավարտ է ունեցել։ Ամերիկուհին Գերբերին պարտվել է երկու սեթերում՝ 3:6, 3:6 հաշվով։
Մեկ տարի անց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը կրկին պարտություն է կրել՝ հերթական անգամ պարտություն կրելով երկու սեթերում։ Սերենայի նկատմամբ 6:2, 6:2 հաշվով հաղթանակ տարավ ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը։ Այդ խաղին եւս ներկա էր Մեգան Մարքլը։
Դքսուհու ներկայությամբ ԱՄՆ բաց առաջնությունում պարտությունը արքայազն Հարրիի կնոջ հասցեին բազմաթիվ զայրալից մեկնաբանությունների առիթ է դարձել։ Երկրպագուները վստահ են. Մեգանի այցը Սերենայի խաղին անեծք է ամերիկուհու համար։
«Սերենան պետք է շտապ ասի Մեգանին, որ հաջորդ անգամ վերջինս տանը մնա։ Մարքլը վատ աչք ունի, նա Ուիլյամսին դժբախտություն է բերում»,- այսպես են երկրպագուները վերաբերվում Սասեքսի դքսուհուն՝ նրան Սերենայի համար «անհաջողության թալիսման» անվանելով։
Լուսանկարները՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ