«Деффчонки» սերիալի աստղ Գալինա Բոբը սարսափելի պատմություն է ներկայացրել իր երեխաների կյանքից։ Դերասանուհին ճշմարտությունն է իմացել դայակի մասին, որն աշխատում էր նրա մոտ եւ երկուսուկես տարի հոգ տանում նրա որդիների մասին։
«Երկուսուկես տարի իմ կողմից բացարձակ վստահություն է եղել, ոչ մի տեսախցիկ, ոչ մի խիստ վերահսկողություն։ Չէ որ նա հինգ երեխա ունի (երկու փոքր եւ երեք մեծ երեխաներ)։ Նշանակում է՝ նա ապրիորի չի կարող չսիրել երեխաներին։ Բայց, անկեղծ, իմ ուշադրությունը մշտապես լարել է նրա շինծու դրական լինելը։ Նա իմ ներկայությամբ միշտ չափազանց ջերմ է եղել երեխաների հետ։ Եվ ահա երկու տարվա աշխատանքից հետո երեխաները սկսել են կտրուկ վախենալ նրանից։ Երբ նա առավոտյան գալիս էր, Անդրեյը հիստերիայի մեջ էր ընկնում, իսկ Լյովան կպչում էր ոտքիցս ու սեղմում ատամները»,- պատմել է 34-ամյա Գալինան։
Դերասանուհին որոշել է նոր դայակի վարձել եւ տանը տեսախցիկներ է տեղադրել։ Գալինան սարսափով տեսել է, որ երեխաներն անուշադրության են մատնված, դայակը հիմնականում հեռախոսով է խոսում ընտանիքի եւ ընկերուհիների հետ՝ պատմելով, որ իր գործատուն «խելագար է» եւ կրկին խնդրել է «չարաբաստիկ կոտլետներ» պատրաստել երեխաների համար։
Իսկ մի անգամ նա երեխաներին ժամկետանց կեֆիրով է կերակրել, ինչից հետո տղաներից մեկն աղիքային ինֆեկցիայով հայտնվել է հիվանդանոցում։ «Ուժասպառ Անդրյուշային ներարկումներ էին անում։ Իհարկե, ես աշխատանքից ազատել եմ նրան։ Վերջում աշխատանքի ընթացքում առաջին անգամ խնդրեցի ցույց տալ մեծ պայուսակը, որով նա միշտ գալիս էր մեր տուն։ Այո՛, ես միշտ կասկածներ եմ ունեցել, որ շատ ուտելիք եմ գնում, բայց միշտ ուտելու բան չկա։ Մտածում էի՝ լավ, տանը ոչինչ չկա ուտելու, թող այստեղ ուտի հիգ երեխաների մայրը։ Բայց պարզվեց՝ ամեն ինչ նողկալի է։ Երբ ես նրան խնդրեցի բացել պայուսակը, հիստերիկ ծիծաղ սկսվեց. դրանում «մեր տան կեսն էր»՝ մթերք սառնարանից (պանիրներ, բանջարեղեն, թխվածք), Լյովայի եւ Անդրյուշայի խաղալիքները, իմ կոսմետիկան, գումար»,- հիշել է Գալինան՝ նշելով, որ դայակը 15 օրվա համար 80 հազար ռուբլի էր ստանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը