Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Деффчонки» սերիալի աստղի որդիները լրջորեն տուժել են դայակի գործողությունների պատճառով

18:12, 10 սեպտեմբերի

«Деффчонки» սերիալի աստղ Գալինա Բոբը սարսափելի պատմություն է ներկայացրել իր երեխաների կյանքից։ Դերասանուհին ճշմարտությունն է իմացել դայակի մասին, որն աշխատում էր նրա մոտ եւ երկուսուկես տարի հոգ տանում նրա որդիների մասին։

«Երկուսուկես տարի իմ կողմից բացարձակ վստահություն է եղել, ոչ մի տեսախցիկ, ոչ մի խիստ վերահսկողություն։ Չէ որ նա հինգ երեխա ունի (երկու փոքր եւ երեք մեծ երեխաներ)։ Նշանակում է՝ նա ապրիորի չի կարող չսիրել երեխաներին։ Բայց, անկեղծ, իմ ուշադրությունը մշտապես լարել է նրա շինծու դրական լինելը։ Նա իմ ներկայությամբ միշտ չափազանց ջերմ է եղել երեխաների հետ։ Եվ ահա երկու տարվա աշխատանքից հետո երեխաները սկսել են կտրուկ վախենալ նրանից։ Երբ նա առավոտյան գալիս էր, Անդրեյը հիստերիայի մեջ էր ընկնում, իսկ Լյովան կպչում էր ոտքիցս ու սեղմում ատամները»,- պատմել է 34-ամյա Գալինան։

Դերասանուհին որոշել է նոր դայակի վարձել եւ տանը տեսախցիկներ է տեղադրել։ Գալինան սարսափով տեսել է, որ երեխաներն անուշադրության են մատնված, դայակը հիմնականում հեռախոսով է խոսում ընտանիքի եւ ընկերուհիների հետ՝ պատմելով, որ իր գործատուն «խելագար է» եւ կրկին խնդրել է «չարաբաստիկ կոտլետներ» պատրաստել երեխաների համար։

Իսկ մի անգամ նա երեխաներին ժամկետանց կեֆիրով է կերակրել, ինչից հետո տղաներից մեկն աղիքային ինֆեկցիայով հայտնվել է հիվանդանոցում։ «Ուժասպառ Անդրյուշային ներարկումներ էին անում։ Իհարկե, ես աշխատանքից ազատել եմ նրան։ Վերջում աշխատանքի ընթացքում առաջին  անգամ խնդրեցի ցույց տալ մեծ պայուսակը, որով նա միշտ գալիս էր մեր տուն։ Այո՛, ես միշտ կասկածներ եմ ունեցել, որ շատ ուտելիք եմ գնում, բայց միշտ ուտելու բան չկա։ Մտածում էի՝ լավ, տանը ոչինչ չկա ուտելու, թող այստեղ ուտի հիգ երեխաների մայրը։ Բայց պարզվեց՝ ամեն ինչ նողկալի է։ Երբ ես նրան խնդրեցի բացել պայուսակը, հիստերիկ ծիծաղ սկսվեց. դրանում «մեր տան կեսն էր»՝ մթերք սառնարանից (պանիրներ, բանջարեղեն, թխվածք), Լյովայի եւ Անդրյուշայի խաղալիքները, իմ կոսմետիկան, գումար»,- հիշել է Գալինան՝ նշելով, որ դայակը 15 օրվա համար 80 հազար ռուբլի էր ստանում։

Как-то Галина заметила, что дети стали бояться няню


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել