Ռեփերներ Թիմաթիի եւ Գուֆի տեսահոլովակը, որը նկարահանվել է «Մոսկվա» երգի հիման վրա եւ հրապարակվել քաղաքի օրն ու ռեկորդային քանակով դիսլայք հավաքել ռուսական YouTube-ում, անհասանելի է դարձել։
Բացասական ալիք էին բարձրացրել Յունուսովի խոսքերը, որ նա «արմատներով մոսկվացի է», որը «չի գնում միտինգների եւ անհեթեթություններ չի ասում»։ Հոլովակի մեկնաբանություններում երաժիշտին մեղադրել են ծախսված լինելու մեջ։
«Չափազանց շատ աղմուկ է բարձրացել։ Ռեկորդ է սահմանել։ Միայն թե այդպիսի նպատակ չի եղել։ Անձնական կարծիքս բավական սուր ձեւով արտահայտելն իմ ոճն է։ Այդ քանակով մարդկանց զայրացնելու համար հարկավոր է ջանք գործադրել։ Բայց բոլորովին դա չէի ցանկանում։ Չեմ ցանկանում առանց առիթի շարունակել նյարդայնացնել մարդկանց, առանց ինձ էլ բոլորը բավական խնդիրներ ունեն։ Ինձ դա հարկավոր չէ, այդ պատճառով, հարգելի ընկերներ, ջնջում եմ այդ տեսահոլովակը՝ բացասականի այս ալիքը չշարունակելու համար։ Որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չի եղել»,- գրել է երաժիշտը։
Գիշերը Գուֆը տեսաուղերձ է հղել, որում երկրպագուներից ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ իրեն նախագիծ ներքաշել են խաբեությամբ, քանի որ ինքը նույնիսկ չի իմացել, որ Մոսկվայում ընտրություններ են սպասվում։
«Ես դրանից ոչ մի կոպեկ չեմ ստացել, երդվում եմ։ Չգիտեմ՝ Թիմաթին ինչ-որ բան ստացել է, թե ոչ։ Ես ոչ մի ապացույց չունեմ։ Եթե ինչ-որ բան ունենայի, բերանս փակ կնստեի եւ կսպեի, երբ աղմուկը հանդարտվեր եւ կծախսեի աշխատածս միլիոնները։ Ինձ խաբել են։ Թվում է, թե ինչ-որ մեկն ինձ ստիպել է կարդալ Սոբյանինի մասին։ Այդպես չէ։ Այս անգամ ես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Ես պարզապես տեղյակ չեմ, ապրում եմ, վայելում այս օրը։ Այդ պատճառով հաջորդ անգամ կհետաքրքրվեմ մարդկանցից, ովքեր դրանից հասկանում են»,- ասել է նա։
Լուսանկարները՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ