1. Անխնամ լինելը: Կանայք կան, որոնք իրենց անթերի տեսքի են բերում միայն հանուն առանձնահատուկ առիթների, օրինակ` ակումբ կամ ծանոթների հարսանիքին գնալու: Իսկ իրենց ամենօրյա կյանքում նրանք նույնիսկ նվազագույն ջանքեր չեն գործադրում գրավիչ եւ սեքսուալ տեսք ունենալու համար: Նրանք սովոր են նվազագույն միջոցներ կիրառել իրենց կանացիությունն ընդգծելու համար: Ինքն իր հանդեպ նման անտարբերությունը կարող է վկայել կնոջ ցածր ինքնագնահատականի մասին, իսկ դա հենց այն է, ինչը նվազեցնում է կնոջ գրավչությունը տղամարդկանց աչքում:
2. Անմատչելիություն: Կինը, որը սիրում է պատնեշներ կառուցել իր եւ տղամարդկանց միջեւ, հաճախ կորցնում է իր գրավչությունը: Նույնիսկ ամենավառ գեղեցկուհին կարող է տղամարդկանց բացասական հակազդեցությանն արժանանալ, եթե հարկադրված է շփվում, սիրախաղի հակված չէ, ամեն կերպ անտարբերություն է դրսեւորում զրուցակցի հանդեպ: Պատահում է, որ այդ եղանակով կինը հասկացնել է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այս կամ այն տղամարդը, որը փորձում է ծանոթանալ իր հետ, բայց երբ դա պահվածքի համակարգված տարր է, դա սպառնում է կնոջ համար տղամարդկանց շրջանում վատ համբավ ստեղծել:
3. Գռեհկություն: Կանացի գռեհկությունը կարող է վանել նույնիսկ ոչ ամենաբծախնդիր տղամարդուն: Որպես կանոն, այն դրսեւորվում է էժանագին եւ աչք ծակող արտաքինում, ճչանության մեջ, ձայնի բռի հնչերանգներում, հայհոյախոսության, միաժամանակ մի քանի տղամարդու հետ սիրախաղ անելու ցանկության մեջ, սեքսի մասին չափազանց անկեղծ զրույցներում:
4. Կործանարար հակումներ: Եթե կինն ուզում է գրավիչ լինել արժանի տղամարդու աչքում, հազիվ թե արժե, որ չարաշահի ծխախոտը, ալկոհոլի հակումը եւ մանավանդ` թմրանյութի օգտագործումը: Տղամարդկանցից քչերը կուզենան իրենց ապագա երեխաների համար նման մայր ունենալ:
5. Մարդկանց աչքի առաջ գեղեցկանալը: Դա ամենատարածված սովորություններից է: Եվ թվում է, թե ոչ մի վրդովեցուցիչ բան չկա հարդարանքի պարագաների տուփը հանելու եւ արագ շպարը շտկելու մեջ, սակայն հենց այդ շարժումն է կնոջը զրկում խորհրդավորությունից եւ իդեալականությունից` ցույց տալով, որ նրա գեղեցկությունը միայն բնության ստեղծածը չէ:
6. Չափազանց սեքսուալություն: Օրինակ, երբ կինն ավելորդ սեքսուալության է ձգտում եւ չափազանց ջանասեր է այդ հարցում, ինչը հաճախ արտահայտվում է ավելորդ կոկետության մեջ, շատ կիպ հագուստի, անպատշաճ դեպքերում գայթակղիչ պահվածքի, տղամարդիկ անմիջապես ինտուիցիայով հասկանում են՝ եթե նա այդքան ջանասիրաբար ձգտում է սեքսուալ երեւալ, նշանակում է սեքսուալ չէ:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից