Ի՞նչ խնդիրներ ունի հայկական նորաձեւությունը, որո՞նք կլինեն դրանց լուծումները, ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ. այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Նորաձեւության եւ դիզայնի պալատը՝ դիզայներ եւ նախագահ Վահան Խաչատրյանի գլխավորությամբ, մեդիայի ներկայացուցիչներին հավաքել էր կլոր սեղանի եւ հաճելի հյուրասիրության շուրջ՝ զրուցելու վերը նշված հարցերի պատասխանների, ինչպես նաեւ պալատի առաջիկա ծրագրերի մասին:
«Այսօր մենք մեծ խնդիր ունենք. Հայաստանում չկան նորաձեւության ամսագրեր, իսկ դա շատ դժվար է, քանի որ նորաձեւությունն առանց դրանց ամբողջ աշխարհում չի կարող գոյություն ունենալ: Այդ բացը պետք է փորձել լրացնել այն մամուլով, որը, միգուցե, անմիջական կապ չունի նորաձեւության հետ, բայց կարող է լինել փոխարինող»,-անդրադառնալով ոլորտում տիրող խնդիրներին՝ նշեց դիզայները:
Նորաձեւության եւ դիզայնի պալատը Fashion Forum նախագծի շրջանակում ամեն տարի փորձում է հայ դիզայներներին ուղղորդել դեպի համաշխարհային նորաձեւության շուկա, հրավիրել ոլորտի միջազգային փորձ ունեցող մասնագետներին, կազմակերպել վարպետության դասեր, սեմինարներ եւ նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ եւ արդեն ճանաչված դիզայներների համար: Վահան Խաչատրյանն ուրախությամբ հայտեց, որ իրենց նախաձեռնությանը հետեւում են միջազգային շատ կառույցներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ինչը հնարավորություն է ստեղծել պալատի համար ձեռք բերել ֆինանսավորում՝ հետագա ծրագրերն իրականացնելու համար.
«Մեծ Բրիտանիայի դեսպանությանը դիմեցինք նոր գրանտի համար, այդ նախագիծը երկու շաբաթ առաջ հաստատվեց եւ ստորագրվեց. այս ծրագիրը նախատեսված է առաջիկա երկու տարիների համար, այն բավականին մեծ եւ ծավալուն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի ժողովրդի կողմից, կոչվում է «Լավ գաղափար»: Մենք այս երկու տարիների ընթացքում փորձելու ենք խոսել մի թեմայի շուրջ, որը կապ ունի ոչ թե նորաձեւության գլամուրային, այլ ետնաբեմային` «կեղտոտ» կողմի հետ: Խոսքը թափոնների վերամշակման մասին է: Այն, ինչ մենք տեսնում ենք նորաձեւության մեջ, շատ գեղեցիկ է, բայց այն այսօր շրջակա միջավայրն ամենից շատ աղտոտող արդյունաբերություններից է: Արտադրություններից գոյացած թափոնները հայտնվում են աղբարկղերում, ինչը ոչ միայն վնաս է, այլեւ ոչ խնայողաբար մոտեցան ձեւ»,-ասում է Վահանը՝ առաջարկելով տվյալ խնդրի կարգավորման համար դիմել միջազգային օրինակին.
«Կարելի է կիրառել դրսի փորձը, այսինքն` վեամշակել այդ թափոնները ու դրանցից ստանալ նոր արտադրանք` թելեր, կտոր եւ էքստրա ապրանք: Այս երկու տարիների ընթացքում մենք փորձելու ենք ուսումնասիրել դաշտը հասկանալու համար՝ ինչ մասշտաբի արտադրամաս է պետք ստեղծել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր անգլիացի գործընկերները, եւ մենք հույս ունենք, որ երկու տարի անց արդեն կունենանք կոնկրետ բիզնես ծրագիր, թե որքան ներդրում է պետք անել նման գործարան հիմնադրելու համար: Հասկանում ենք, որ դա բավականին լուրջ դաշտ է, որի մասնագետները չկան Հայաստանում, այդ պատճառով էլ համագործակցելու ենք դրսի ներկայացուցիչների հետ»:
Առաջիկայում հայ դիզայներներին հնարավորություն կտրվի մասնակցել դրսում կազմակերպվող ամենահեղինակավոր ցուցահանդեսներին, որոնցից մեկը տեղի կունենա սեպտեմբերին:
«Շուտով մեկնելու ենք Միլան, որտեղ ցուցահանդեսին կներկայացվեն 9 հայ դիզայներներ եւ բրենդներ՝ Արամ Նիկոլյան, Արեւիկ Սիմոնյան, Ռուզանե, Soncess, Made, The Muse, Teress եւ Դամիան Հովհաննիսյան: Այս տարի ես չեմ ներկայանա ցուցահանդեսին. ամբողջովին իմ ժամանակը կնվիրեմ իրենց աջակցելուն»:
Վահան Խաչատրյանի խոսքով՝ Նորաձեւության եւ դիզայնի պալատը շարունակելու է ոլորտի զարգացմանն ուղղված իր գործունեությունը նաեւ այլ ձեւերով: Նորաձեւության վարպետության դասեր փորձելու են իրականացնել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:
Սյունե Առաքելյան
Տեսանյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին