Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Իմ ներգրավվածությունը Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կյանքում շատ մեծ է, եւ այն չի պակասելու». Սերգեյ Սմբատյանը` նոր պաշտոնի եւ առաջիա ծրագրերի մասին

14:25, 15 սեպտեմբերի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Այս պաշտոնում առաջին անգամ մաեստրո Սմբատյանը մալթյան նվագախմբի հետ բեմ բարձրացավ սեպտեմբերի 14-ին։ Համերգից առաջ պարոն Սմբատյանը պատասխանեց NEWS.am STYLE-ի հարցերին։

Մաեստրո, նախ` շնորհավորում եմ` Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ: Որքանո՞վ էր սպասված Ձեզ համար այդ կոչումը:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության շատ լավ փորձ ունենք. Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում համատեղ համերգներ ենք ունեցել։ Չեմ կարող ասել, թե սպասում էի, բայց եղավ առաջարկ, եւ վերջին ամիսներին քննարկումներ էին ընթանում։ Արտիստի, դիրիժորի կյանքում նման առաջարկները միշտ պարտավորեցնող են։

Այս պաշտոնում առաջին անգամ Վալետայում հանդես կգաք Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերայով: Ինչպե՞ս է անցնում համագործակցությունը նվագախմբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք:

Ստրավինսկու «Սրբազան գարունը» համարվում է նվագախմբային երկացանկի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը։ Եվ իհարկե, այս մեծակտավ գործի մալթյան պրեմիերան ղեկավարելը, համերգաշրջանի բացմանը ներկայացնելը որպես նվագախմբի գլխավոր դիրիժոր հաճելի է, բայց նաեւ դժվար։ Շատ ուրախ եմ, որ տոմսերն արդեն մի քանի օր է, ինչ սպառվել են։ Սա նշանակում է, որ մարդիկ ցանկանում են լսել նոր երաժշտություն։

Իսկ գուցե համերգի տոմսերը սպառվել են նաեւ նրա համար, որ Մալթայի երաժշտասերները ցանկանում են ունկնդրել իրենց նվագախմբի նոր գլխավոր դիրիժորի՞ն։

Հաճելի է նման կարծիք լսել։ Հուսամ՝ այդպես է, եւ մարդկանց հետաքրքրում է տեսնել, թե ով է լինելու իրենց նվագախմբի դիրիժորը։

Առաջիկա ծրագրերում կա՞ Մալթայի նվագախմբի հետ Հայաստանում ելույթներ ունենալու հեռանկար:

Նոր-նոր սկսում ենք այդ մասին մտածել։ Շատ կուզենամ, որ Մալթայի նվագախումբը, որը շատ յուրօրինակ կոլեկտիվ է, ներկայանա Հայաստանում։ Ես ղեկավարել եմ այս նվագախմբի համերգները Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Բեռլինում, Վիեննայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, եւ կցանկանայի, որ Երեւանը նույնպես ընդգրկվեր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթների պատմության մեջ։ Ես նվագախմբի երաժիշտներին շատ եմ պատմել մեր երկրի, հայկական մշակույթի, երաժշտության նկատմամբ մեր մեծ հարգանքի մասին, եւ կուզեմ, որ այս նվագախումբն այդ ամենն իրականում տեսներ ու նաեւ իր արվեստով ներկայանար մշակութային մեծ ավանդույթներ ունեցող Հայաստանում։

Այժմ, երբ նոր զբաղվածություն ունեք, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը որքանո՞վ կազդի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում Ձեր գործունեության եւ հյուրախաղերի վրա:

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի աշխատանքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում իմ գործունեության, հյուրախաղերի վրա չի անդրադառնա։ Պետք է ասեմ, որ արտիստի կյանքում որքան շատ է մասնագիտական ծանրաբեռնվածությունը, այնքան նա բարձր որակ ու արդյունավետ աշխատանք է ցուցաբերում։ Իմ ներգրավվածությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կյանքում շատ մեծ է, եւ այն չի պակասելու։ Այլ հարց է, որ նաեւ աշխատելու եմ դրսում նվագախմբի հետ։ Դիրիժորը պետք է հանդես գա տարբեր նվագախմբերի հետ։ Բայց գլխավոր դիրիժոր լինելը շատ պարտավորեցնող է. պետք է ընդունվեն ծրագրային որոշումներ, ցույց տրվի որակ, եւ այդ ամենն անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել Մալթայում։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իմ կյանքում միշտ առաջնային տեղ է գրավել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հեռահար ծրագրեր կան, աշխատելու ենք դրանք զարգացնելու ուղղությամբ։ Այնպես որ՝ անելիքները շատ են։

Ե՞րբ եք վերադառնալու Երեւան, եւ ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում:

Մալթայից մեկնելու եմ Դուբայ, այնտեղ է հյուրախաղերով մեկնում նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այնուհետեւ կվերադառնանք Հայաստան, որտեղ մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ մեծանուն մենակատարների մասնակցությամբ։ Այդ փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Զուգահեռ պատրաստվելու ենք WCIT համաշխարհային նվագախմբի համերգին։ Հետո՝ ելույթներ Մալթայում... Ծրագրերը շատ են։

Շատերը մինչ օրս հիշում են Ջոն Մալկովիչի հետ Ձեր համագործակցությունը: Առաջիկայում նման հայտնիների հետ համագործակցություն սպասվո՞ւմ է:

Ես մի քանի ժամ առաջ ստացա երկու շատ հայտնի դերասաններից նամակներ, որոնք ներկա են լինելու Մալթայում կայանալիք համերգին։ Նրանց անունները շուտով կհրապարակեմ։ Որոշակի ծրագրեր են քննարկվում։ Ընդհանրապես դերասան-բեմ-նվագախումբ կոնցեպտն այսօր շատ արդիական է աշխարհում։ Ջոն Մալկովիչի հետ համատեղ նախագիծը միջազգային կարելի է համարել, մենք շատ երկրներում եղանք այդ հետաքրքիր համերգային ծրագրով։ Կարծում եմ, որ դա նույնիսկ կարելի է կրկնել Հայաստանում, քանի որ այն մեծ պահանջարկ ունեցավ, շատերը չկարողացան ներկա գտնվել համարգին։ Միաժամանակ, այո, մտածում եմ նոր տարբերակի մասին՝ մեգադերասան-բեմ-նվագախումբ, որը կներկայացնենք Հայաստանում։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սերգեյ Սմբատյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել