NEWS.am STYLE-ը շարունակում է հայտնի տարբեր ֆիլմերի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնել։ Այսօր այդ ֆիլմը՝ «Սկիզբ»-ն է՝ 2010թ․-ին նկարահանված։ Եվ այսպես․
1-Լեոնարդո դի Կապրիոն Կոբի դերի առաջին եւ միակ թեկնածուն էր։
2-Արիանդայի դերի համար քննարկվել են Քիրա Նայթլիի, Էմիլի Բլանթի, Էմմա Ռոբերթսի, Ջեսսի Շրեմի, Թեյլոր Սվիֆթի եւ Կերի Մալիգանի թեկնածությունները։
3-Ֆիլմի անվան նկարը, որը լաբիրինթի ոճի մեջ է, հիշեցնում է Քրիստոֆեր Նոլանի «Syncopy» ընկերության լոգոտիպը։
4-Ֆիլմի օրիգինալ անվանումը Inception էր (Արմատավորում)․ մտքերի գոյացման գործընթաց, որը տեղավորվում է ուրիշի ենթագիտակցության մեջ։
5-Ի սկզբանե Քրիստոֆեր Նոլանը «Бессонницы» ֆիլմի նկարահանումներից հետո Warner Bros. ընկերությանը ներկայացրել է ապագա ֆիլմի միտքը։ Ստուդիան նախագիծը հավանության է արժանացրել եւ Նոլանը կանաչ լույս է ստացել։ Սակայն այն ժամանակ սցենարը դեռ գրված չէր եւ այն միայն հեղինակի գլխում էր։ Քրիստոֆերը համարել է, որ իրեն ավելի դյուրին կլինի գրռլ սցենարը՝ չկնքելով նախնական պայմանագիրը, իսկ այնուհետեւ ներկայացնել այն ստուդիային։ Նրա խոսքերով, այն ժամանակ նա կարծում էր, որ սցենարը պատրաստ կլինի մի քանի ամսում․ նրան մնում էր միայն գլխից միտքը հանձնել թղթին։ Սակայն սցենարական աշխատանքները Նոլանից մոտավորապես ութ տարի պահանջեց։
6-Ֆիլմում նկարահանվել են Օսկարի հինգ նոմինանտ (Թոմ Բերենջեր, Լեոնարդո Դի Կապրիո, Փիթ Պոստլետուեյտ, Քեն Վատանաբե, Էլլեն Փեյջ) եւ երկու օսկարակի դերասան (Մայքլ Քեյն եւ Մարիոն Կոտիյար)։
7-Նկարահանման մի փուլում ստուդիան առաջարկել է ֆիլմը դարձնել 3D ձեւաչափով, սակայն Նոլանը մերժել է՝ ասելով, որ ձեւաչափը կշեղի իրական պատմությունից։
8-Արիադնան հին հունական դիցաբանության մեջ Մինոսի եւ Պասիֆայի դուստրն է։ Արիադնան օգնել է Տեսեին դուրս գալ Մինոտավրոսի լաբիրինթոսից, որտեղ բնակվում էր մինոտավր։
9-Entertainment Weekly-ին տված հարցազրույցում Նոլանը հայտարարել է, որ ֆիլմի հիմնական կերպարներն այս կամ այն կերպով կրկնում են մարդկանց մասնագիտությունները, որոնք զբաղված ենկինոարտադրության մեջ․ Քոբը ռեժիսոր է, Արթուրը՝ պրոդյուսեր, Արիադնան՝ նկարիչ-բեմադրող, Իմզը՝ դերասան, Սայտոն՝ կինոստուդիայի ղեկավար, Ֆիշերը՝ հանդիսատես։
10- Եթե կողք կողքի դնենք ֆիլմի գլխավոր հերոսների անվանատառեռը՝ Dom, Robert, Eames, Arthur/Ariadne, Mal, Sato, ապա կստացվի Dreams (երազներ) բառերը։
11- Չնայած ֆիլմի պաստառի վրա հիշատակվում է Մայքլ Քեյնը, սակայն էկրանին նա հայտնվում է ընդամենը 3 րոպե։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում