Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գիտեի՞ք․ «Սկիզբ»՝ 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:04, 15 սեպտեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է հայտնի տարբեր ֆիլմերի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնել։ Այսօր այդ ֆիլմը՝ «Սկիզբ»-ն է՝ 2010թ․-ին նկարահանված։ Եվ այսպես․

1-Լեոնարդո դի Կապրիոն Կոբի դերի առաջին եւ միակ թեկնածուն էր։

 2-Արիանդայի դերի համար քննարկվել են Քիրա Նայթլիի, Էմիլի Բլանթի, Էմմա Ռոբերթսի, Ջեսսի Շրեմի, Թեյլոր Սվիֆթի եւ Կերի Մալիգանի թեկնածությունները։

3-Ֆիլմի անվան նկարը, որը լաբիրինթի ոճի մեջ է, հիշեցնում է Քրիստոֆեր Նոլանի «Syncopy» ընկերության լոգոտիպը։

4-Ֆիլմի օրիգինալ անվանումը Inception էր (Արմատավորում)․ մտքերի գոյացման գործընթաց, որը տեղավորվում է ուրիշի ենթագիտակցության մեջ։

5-Ի սկզբանե Քրիստոֆեր Նոլանը «Бессонницы» ֆիլմի նկարահանումներից հետո Warner Bros. ընկերությանը ներկայացրել է ապագա ֆիլմի միտքը։ Ստուդիան նախագիծը հավանության է արժանացրել եւ Նոլանը կանաչ լույս է ստացել։ Սակայն այն ժամանակ սցենարը դեռ գրված չէր եւ այն միայն հեղինակի գլխում էր։ Քրիստոֆերը համարել է, որ իրեն ավելի դյուրին կլինի  գրռլ սցենարը՝ չկնքելով նախնական  պայմանագիրը, իսկ այնուհետեւ ներկայացնել այն ստուդիային։ Նրա խոսքերով, այն ժամանակ նա կարծում էր, որ սցենարը պատրաստ կլինի մի քանի ամսում․ նրան մնում էր միայն գլխից միտքը հանձնել թղթին։ Սակայն սցենարական աշխատանքները Նոլանից մոտավորապես ութ տարի պահանջեց։

6-Ֆիլմում նկարահանվել են Օսկարի հինգ նոմինանտ (Թոմ Բերենջեր, Լեոնարդո Դի Կապրիո, Փիթ Պոստլետուեյտ, Քեն Վատանաբե, Էլլեն Փեյջ) եւ երկու օսկարակի դերասան (Մայքլ Քեյն եւ Մարիոն Կոտիյար)։

7-Նկարահանման մի փուլում ստուդիան առաջարկել է ֆիլմը դարձնել 3D ձեւաչափով, սակայն Նոլանը մերժել է՝ ասելով, որ ձեւաչափը կշեղի իրական պատմությունից։

8-Արիադնան հին հունական դիցաբանության մեջ Մինոսի եւ Պասիֆայի դուստրն է։ Արիադնան օգնել է Տեսեին դուրս գալ Մինոտավրոսի լաբիրինթոսից, որտեղ բնակվում էր մինոտավր։

9-Entertainment Weekly-ին տված հարցազրույցում Նոլանը հայտարարել է, որ ֆիլմի հիմնական կերպարներն այս կամ այն կերպով կրկնում են մարդկանց մասնագիտությունները, որոնք զբաղված ենկինոարտադրության մեջ․ Քոբը ռեժիսոր է, Արթուրը՝ պրոդյուսեր, Արիադնան՝ նկարիչ-բեմադրող, Իմզը՝ դերասան, Սայտոն՝ կինոստուդիայի ղեկավար, Ֆիշերը՝ հանդիսատես։

10- Եթե կողք կողքի դնենք ֆիլմի գլխավոր հերոսների անվանատառեռը՝ Dom, Robert, Eames, Arthur/Ariadne, Mal, Sato, ապա կստացվի Dreams (երազներ) բառերը։

11- Չնայած ֆիլմի պաստառի վրա հիշատակվում է Մայքլ Քեյնը, սակայն էկրանին նա հայտնվում է ընդամենը 3 րոպե։

 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել