«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:
Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երկրպագու-հետեւորդներին ներկայացել է նոր կերպար։ Նա կրում է դեղին երանգի լողազգեստ, մեղմ շպարով է։ Մոդելի վրա կա մի ժապավեն, որի վրա գրված է․ «Miss Grand Armenia 2019»։ Հրապարակմանը կից գեղեցկուհին մեկնաբանություն չի թողել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում մոդելը գեղեցիկ, երկար զգեստ էր կրում, մեղմ դիմահարդարմամբ էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Հավատա՛, խոսում ենք աշխարհում գոյություն ունեցող ամեն երեւույթից, բացի Ուժեղ կնոջից, իսկ նա անցնում է բոլոր ճանապարհներով, հա՛, անցնում է ու չի վախենում, որովհետեւ շարունակում է Հավատալ։ Գոնե մեկ օր քո մտքով անցե՞լ է նրան հարցնել, թե ինչպես է կարողանում ժպտալ, իսկ դա միայն նրան է հաջողվում հրաշալի ձեւով անել։ Ոչ ոք երբեք չի կարող գուշակել, որ աշխարհին ժպտացողն ու բոլորին անխտիր օգնողն ամենաշատն է զգում մտերիմ հոգու կարիք։ Երբեք ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպես է ամենահոգսառատ դեմքը հանկարծ ամենաուրախ արտաքինը կրում...
Ու հենց այդ Ուժեղն է միշտ բախվում անարդարության, բայց գիտես այդ Ուժեղը չի վախենում մարդկային շատախոս լեզվից, որովհետեւ շարունակ զրուցում է Աստծո հետ եւ վստահ է, որ հատուցումը երբեք չի ուշանում։ Այդ Ուժեղը միշտ լավատես է, որովհետեւ հասկանում է՝ մինչդեռ շատերն են հագուստի վրա ժամեր ծախսում, նա պարզապես կարողանում է դեմքի լիարժեք արտահայտությամբ հաղթել։ Ուժեղի կյանքի գլխավոր նպատակն ինքն իր հետ ազնիվ լինելն է, ոչ թե դատարկ մարդկանց սիրելին դառնալը...»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ