Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:
Տաթեւիկն իր Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է) նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առանց շպարի։ Կադրում Տաթեւիկը կրում է զոլավոր վերնաշապիկ, մուգ երանգի տաբատ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։
Ավելի վաղ Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել էր․
«Ո՞վ կարող է ասել, թե ո՞րն է երջանիկ կյանք ասվածը... Ո՞րն է իրական երջանկության բանաձեւը... .
Փո՞ղը... Ոմանց դեպքում, ցավոք, շատ փողը, հիվանդագին ագահությունը, երբ կուրացած մոլուցքը հեղեղի պես ճանապարհին սրբում եւ տանում է ամեն ինչ... Երբ ոսկու փայլն է ուղղորդող միակ «աստղը», միակ «փարոսը» բարոյականության օվկիանոսում... Փողը, առանց որի ցավոք միեւնույն ժամանակ դժվար է գոյատեւել, էլ ավելի դժվար է՝ վայելել կյանքը... .
Միգուցե կարիերա՞ն... Անվերջանալի այդ աստիճանը, որի ամեն հաջորդ աստիճանն ավելի դժվար է նվաճվում, իր հետ բերելով տեղի եւ անտեղի քննադատություն, խարդավանք եւ թշնամիներ, մրցակցություն եւ ինքնաքննադատություն... Կարիերան, առանց որի մարդը լիարժեք չէ, հասարակությունում իրացված չէ, տնտեսապես ապահովված չէ... .
Ընտանի՞քը... Ընկերնե՞րը... Հավատարիմ ընկերները, ովքեր ընտանիքի պես են, թեպետ՝ երբեմն անսպասելիորեն ունակ են դավաճանելու... Լավ ընտանիքը... Օրինակելի երեխաներ մեծացնելը, հասարակության կայացմանն այդ կերպ նպաստելը... Սիրելը, սիրելով փորձություններ անցնելը, օջախն ամրապնդելը եւ ամուր ընտանիքով հայրենիքն հզորացնելը։ Ընտանիքում երջանկություն գտնելը, սեփական վախերը հաղթահարելը եւ նվիրումով եւ զոհողության գնով ավելի կարեւոր նպատակի հասնելը։ «Կնոջ» երջանկություն ասվածը միգուցե՞... .
Ձեզանից ո՞վ է կարողացել գտնել ոսկե միջինը։ Փնտրտուքների ո՞ր փուլում եք այժմ... Ի՞նչ է մեզ անընդհատ պակասում... Ինչո՞ւ է այդքան դժվար հավասարակշռությունը գտնելը եւ պահպանելը...»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան