Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Տաթեւիկ Ադումյանն առանց դիմահարդարման

22:44, 16 սեպտեմբերի

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է) նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առանց շպարի։ Կադրում Տաթեւիկը կրում է զոլավոր վերնաշապիկ, մուգ երանգի տաբատ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել էր․ 

«Ո՞վ կարող է ասել, թե ո՞րն է երջանիկ կյանք ասվածը... Ո՞րն է իրական երջանկության բանաձեւը... .

Փո՞ղը... Ոմանց դեպքում, ցավոք, շատ փողը, հիվանդագին ագահությունը, երբ կուրացած մոլուցքը հեղեղի պես ճանապարհին սրբում եւ տանում է ամեն ինչ... Երբ ոսկու փայլն է ուղղորդող միակ «աստղը», միակ «փարոսը» բարոյականության օվկիանոսում... Փողը, առանց որի ցավոք միեւնույն ժամանակ դժվար է գոյատեւել, էլ ավելի դժվար է՝ վայելել կյանքը... .

Միգուցե կարիերա՞ն... Անվերջանալի այդ աստիճանը, որի ամեն հաջորդ աստիճանն ավելի դժվար է նվաճվում, իր հետ բերելով տեղի եւ անտեղի քննադատություն, խարդավանք եւ թշնամիներ, մրցակցություն եւ ինքնաքննադատություն... Կարիերան, առանց որի մարդը լիարժեք չէ, հասարակությունում իրացված չէ, տնտեսապես ապահովված չէ... .

Ընտանի՞քը... Ընկերնե՞րը... Հավատարիմ ընկերները, ովքեր ընտանիքի պես են, թեպետ՝ երբեմն անսպասելիորեն ունակ են դավաճանելու... Լավ ընտանիքը... Օրինակելի երեխաներ մեծացնելը, հասարակության կայացմանն այդ կերպ նպաստելը... Սիրելը, սիրելով փորձություններ անցնելը, օջախն ամրապնդելը եւ ամուր ընտանիքով հայրենիքն հզորացնելը։ Ընտանիքում երջանկություն գտնելը, սեփական վախերը հաղթահարելը եւ նվիրումով եւ զոհողության գնով ավելի կարեւոր նպատակի հասնելը։ «Կնոջ» երջանկություն ասվածը միգուցե՞... .

Ձեզանից ո՞վ է կարողացել գտնել ոսկե միջինը։ Փնտրտուքների ո՞ր փուլում եք այժմ... Ի՞նչ է մեզ անընդհատ պակասում... Ինչո՞ւ է այդքան դժվար հավասարակշռությունը գտնելը եւ պահպանելը...»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել