Ամռան սկզբին դիզայներ Կառլ Լագերֆելդի, որը մահացել է 2019թ․-ի փետրվար ամսին, ընկերներն ու կոլեգաները միավորվել են մեկ գաղափարի՝ A Tribute to Karl շուրջ։ The White Shirt Project-ն այժմ արդեն տվել է արդյունք։ Նրանք վերցրել են Լագերֆելդի հեղինակած սպիտակ վերնաշապիկի էսքիզը, սակայն նրանցից յուրաքանչյուրն այն ներկայացրել է սեփական ոճով ու ձեռագրով՝ թողնելով միայն օձիքի եւ ճարմանդների ձեւը։
Քեյթ Մոսի հեղինակած վերնաշապիկը
Նախագիծը ղեկավարել է Կարին Ռոյտֆելդը, որը հանդիսանում է CR Fashion Book ամսագրի հիմնադիրն ու Karl Lagerfeld-ի ստեղծագործական խորհրդատուն է։Բացի նրանից սպիտակ վերնաշապիկի իրենց տարբերակները ներկայացրել են Քեյթ Մոսը, Տակասի Մուրակամին, Կարա Դելեվինը, Թոմի Հիլֆիգերն ու այլք։
Կարա Դելեվինի հեղինակած վերնաշապիկը
Տակասի Մուրակամիի հեղինակած վերնաշապիկը
Դիանա Կրյուգերի հեղինակած վերնաշապիկը
Ճերմակ վերնաշապիկը Կառլ Լագերֆելդի ոճի անքակտելի մասն է կազմել։
Թոմի Հիլֆիգերի տարբերակը
Կարին Ռոյտֆելդի տարբերակը
The White Shirt Project հավաքածուի վերնաշապիկները շուտով հնարավոր կլինի գնել Farfetch-ում․ դրանք վաճառքի կհանվեն սեպտեմբերի 26-ին, յուրաքանչյուրից ներկայացված կլինի 77 օրինակ, իսկ գինը կլինի 777եվրո։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Sauver la Vie բարեգործական հիմնադրամին՝ փարիզյան Դեկարտ համալսարանի բժշկական փորձաքննությունների համար։
Աղբյուրը՝ Esquire
Լուսանկարները՝ COURTESY PHOTO, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ