Գարիկ Մարտիրոսյանը տարակուսանքի մեջ է գցել երկրպագուներին։ Այս անգամ նա հրապարակել է Սերժ Թանկյանի լուսանկարը, որում նա սուրճ է խմում՝ «յուրացնելով» նրա բրենդը։
«Սերժ Թանկյանը խմում է բաժակից, որը ես եմ նրան նվիրել։ Դրա վրա հայերեն «Գ» տառն է։ Շնորհակալություն, Սերժ», - լուսանկարը մակագրել է Գարիկը։
Սակայն, այս ամենը բավականին տարօրինակ է, քանի որ բաժակի վրա պատկերված է Սերժ Թանկյանի «Kavat» սուրճի բրենդի լոգոտիպը։ Անճշտությունն անմիջապես նկատել են երկրպագուները։
«Հայերը կրկին բոլորին շփոթեցրել են։Այս բաժակը Սերժ Թանկյանի բրենդից է», - գրել է հետեւորդներից մեկը, ինչի հետ հումորիստը համաձայնել է։
Այլ օգտատերեր անհանգստացել են, թե որ լեզվով են շփվում աստղերը․
«Մանկությունից հետաքրքիր է։ Սերժ խոսու՞մ է հայերեն»։ Ինչին Մարտիրոսյանը պատասխանել է, որ երաժիշտը խոսում է միայն հայերեն եւ անգլերեն։
Անցած տարվա վերջին հայկական սուրճի մրուրով գուշակություն են արել ամերիկյան NBC հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Սերժ Թանկյանը, որը անցած տարվա կեսերին թողարկել է սուրճի հայկական «Kavat» բրենդը, ամերիկացիներին ծանոթացրել է սուրճըմպման հայկական ավանդույթների հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը