Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հումորային կերպարում։ Կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Սաղ պսակվան, դու մնացիր այ սենց անպսակ…»։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ը Մկրտիչ Արզումանյանի հետ զրուցել է նոր դերի մասին եւ ոչ միայն:
Կերպարիս անունը Մամիկոն է, նա իրավաբան է, աշխատում է օլիգարխ-մարզպետի մոտ եւ տեղյակ է այդ անձնավորության մասին ամեն ինչից՝ թե անձնական, թե գործնական քայլերից: Դերը շատ բարդ է, ինչի համար միայն ուրախ եմ, քանի որ այն ենթադրում է շատ դինամիկ խաղ. եթե մեկ վայրկյան այն թուլացնես, պարզապես չես կարողանա համոզել հանդիսատեսին, որ այդպիսի ծանր ու ծայրահեղ իրավիճակում ես: Սա լրիվ այլ կերպար է, եւ կփորձեմ լավագույնս ներկայացնել հանդիսատեսին, -ասել էր նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին երեւանյան հանդիսատեսը Մկրտիչ Արզումանյանին կրկին կտեսնի երգիծական ժանրում: Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կլինի ռեժիսոր Նորա Գրիգորյանի «#SaveՄիլիոն» նոր ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում է Մկոն: Առանցքային դերերում հանդես կգան նաեւ Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էվա Խաչատրյանը եւ Վիկտորիա Սահակյանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը