Կարո՞ղ է, արդյոք, գողությունը լինել ազնիվ, երբ իրադարձություններն այնպես են շրջադարձվում, որ ակամայից քո քայլով օգնում ես բացահայտել վտանգավոր հանցագործությունը: Հենց նման շրջադարձային ու արկածային պատմություն է ներկայացնում ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» կատակերգությունը, որի պրեմիերան կայացավ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Կատակերգության գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ MP3-ը, Դավիթ Թովմասյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Ղազարյանը, Արտակ Գասպարյանը, Արտաշես Մխիթարյանը եւ այլք:
Ֆիլմն ընկերների մասին է, որոնցից յուրաքանչյուրն անձնական կյանքում ունի իր խնդիրները, ինչից էլ դրդված տղաները որոշում են կատարել գողություն, սակայն գողոնը ոչ թե իրենց պահեն, այլ վերադարձնեն ոստիկանությանը, ինչի համար էլ պիտի պարգեւատրվեին: Հենց այս նախաձեռնությունից էլ սկսվում են ընկերների արտասովոր, ծիծաղելի, երբեմն էլ սարսափելի արկածները, որոնք ավարտվում են ազնիվ քայլով:
Կրիմինալ կատակերգություն նկարահանելու միտքը ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն ունեցել է դեռեւս 2014 թ-ին: Այդ գաղափարը ռեժիսորը ներկայացրել է «Դեմք» շոուի իր ընկերներին, որոնք միացել են գործին ու գրել համատեղ սցենար: Ի դեպ, գլխավոր հերոսներից մեկի՝ Արամ MP3-ի կերպարի անունը ֆիլմում եւս Արամ է: Ռեժիսորի խոսքով՝ դա զուգադիպություն է եղել. հերոսի անունն ավելի վաղ է ընտրվել, քան նրան մարմնավորող դերասանը:
«Երբ առաջին անգամ Գոռն ինձ ներկայացրեց իմ կերպարը, ասաց, որ նա բավականին կոկիկ եւ մաքրասեր անձնավորություն է, եւ առաջին խնդիրը, որ դրվեց իմ առջեւ այն էր, որ ես պետք է սափրվեի: Ինձ համար ամենադժվարը դա էր՝ ամեն առավոտ սափրվելը: Կերպարը բավականին բարի է, համեստ եւ հանգիստ, ինչով այնքան էլ համապատասխան չէ իրական Արամին, ես այնքան էլ հանգիստ չեմ: Գոռը հետո անկեղծացավ, ասաց, որ աչքերս բարի են, դրա համար են ինձ ընտրել»,-կատակում է Արամը, Գոռն էլ հավելում, որ Արամն ավելի լայն հնարավորությունների տեր երգիչ ու դերասան է, բայց ֆիլմում ցանկացել են նրան համեստ եւ զուսպ վիճակում պահել:
Դավիթ Թովմասյանն էլ նկատեց՝ եթե Արամի համար դժվար էր սափրվելը, իր համար էլ մեծ բարդություններ էին ստեղծում ֆիլմի համար պահած բեղերը, որոնք հաճախ զավեշտի առարկա էին դառնում քաղաքով զբոսանքի ժամանակ:
Ֆիլմի նկարահանումները կայացել են հեղափոխության օրերին, երբ փողոցները փակ էին, իսկ ամենուրեք՝ ցույցեր: Դա էլ հենց եղել է նկարահանման գլխավոր բարդությունը, սակայն նկարահանումների ընթացքում անձնակազմը հասցրել է դիմել իմպրովիզների՝ սցենարը համապատասխանեցնելով Երեւանում տիրող իրավիճակին:
«Նկարահանումները դժվար են անցել, բայց փորձել ենք անել ամեն ինչ, որ ֆիլմը լավը լինի եւ հետաքրքիր»,-ասում է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը:
Ֆիլմում Հայկին եւ Վարդանին մարմնավորող Դավիթն ու Լեւոնը ստեղծման օրվանից մասնակցություն են ունեցել ամբողջ գործընթացին, քանի որ տղաները հանդիսանում են նաեւ «Դեմք» շոուի անդամներ:
«Այս կերպարս շատ չի տարբերվում մյուս դերերիցս, փորձում եմ նույն դերը խաղալ, որ չտանջվեմ (ծիծաղում է): Հայկը միամիտ է, ընկերասեր, ամեն ինչի հավատում է: Թիմի հետ աշխատել ենք շատ հեշտ, քանի որ միմյանց հետ աշխատելու տարիների փորձ ունենք: Ամեն ինչ բնական է եղել ու հեշտ ենք մերվել միմյանց»,-ասում է Դավիթ Թովմասյանը:
Ի տարբերություն Դավիթի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նկարահանվելու մեծ փորձ չունի: «Դեմք» շոուում իր 20 տարվա գործունեության ընթացքում նա փոքրիկ դերով հանդես էր եկել միայն «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմում: «Ազնիվ գողեր»-ում Վարդանի կերպարը նրա առաջին գլխավոր դերն է.
«Ինձ համար շատ կարեւոր է այս դերը, որովհետեւ ես այն պետք է փորձեմ արդարացնել իմ խաղով: Ճիշտն ասած՝ Վարդանի կերպարը սկզբում չէի հավանում, քանի որ կարծում էի՝ ամենալուրջն ու պասիվն էր ընկերների մեջ, բայց Գոռն ինձ մի օր ասաց, որ այդ կերպարն ամենակարեւորներց է, քանի որ պետք էր վերջում անակնկալ անել հանդիսատեսին»:
Ֆիլմի զավեշտալի հերոսներից է նաեւ Ռաֆայել Երանոսյանի կերպարը, որը դերասանը բնութագրում է իրեն բնորոշ հումորի զգացումով.
«Երբ Գոռը զանգահարեց եւ ասաց, որ ցանկանում է նման ֆիլմ նկարահանել, սցենարը կարդացի ու ավարտելուց հետո արդեն ինձ պատկերացնում էի հենց այն կերպրում, որը մարմնավորում եմ: Ինձ համար, սակայն, ամենադժվարը ֆիլմում այդ մեխանիկական ավտոմեքենան անընդհատ վարելն էր (Ռաֆայելի հերոսը շտապ-օգնության ավտոմեքենայի վարորդ է): Այն նկարահանման ընթացքում, նույնիսկ, հասցրել է այրվել» (ծիծաղում է):
Ֆիլմն ավարտվում է այնպիսի վերջաբանով, որը կարող է ենթադրել շարունակություն: NEWS.am STYLE-ի հարցին՝ արդյոք «Ազնիվ գողերը» կունենա՞ նաեւ երկրորդ մաս, Գոռ Կիրակոսյանը պատասխանեց, որ չի բացառում նման նախագիծ. դա կախված է նաեւ հանդիսատեսի արձագանքից:
Գոռի կատակերգությունների սիրահարները կարող են այսօրվանից ֆիլմը դիտել մեծ էկրաններին եւ վայելել դերասանական խաղը, ռեժիսորի հետաքրքիր անցումներն ու իրավիճակային իմպրովիզները: Մինչ այդ՝ առաջարկում ենք հետեւել մեր ֆոտոռեպորտաժին եւ տեսնել՝ ինչպես են անցել պրեմիերան եւ կարմիր գորգը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ