Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր լավագույն ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ հարցազրույցում պատմել է, որ 2013թ․-ին՝ Նորթի ծնվելուց, ծննդաբերությունից առաջ նա որոշել է իրեն կարգի բերել․ մատների հարդարում, ոսկով մազահեռացում։ People-ը գրում է, որ նրան չի վախեցրել անգամ թրոմբոցիտոպենիան (պրեէկլամսիա), որը կարող էր ծննդաբերության ժամանակ բարդություններ առաջացնել։
Աստղը հիշել է, որ այդ օրը նա որոշել է Մակդոնալդս ուտել ու ընկերոջը խնդրել է իրեն ուղեկցել որոշակի պրոցեդուրաների։ 45-ամյա Չեբանը նշել է, այդ օրը Քիմը չէր կարողանում շարժվել եւ ն ստիպված է եղել նրան մեքենայից դուրս բերել։
«Մենք ուղեւորվեցինք Մակդոնալդս եւ շատ արագ էինք ընթանում, երբ նկատեցինք, որ պապարացիները հետեւում են մեզ, - հավելել է Քիմը։ - Խելահեղ էր։ Փորձում էինք նրանցից ազատվել եւ այդ պահին զանգահարեցին ու ասացին․ «Քիմ, քեզ մոտ թրոմբոցիտոպենիա է պետք է հենց հիմա ծննդաբերես»։
Ռեալիթի շոուի աստղը պատմել է, որ տուն վերադառնալով նա բժիշկներիս եւս մեկ զանգ է ստանում, որոնք պնդում էին, որ նա անհապաղ պետք է երեխային ունենա։ Սակայն Քիմը եղունգների անհամապատասխան հարդարման պատճառով դրան պատրաստ չէր։
«Եղունգներս մուգ երանգի էին, սակայն ես ասացի․ «Ոչ, ոչ, ոչ, ես դուստր եմ ունենալու, այդ իսկ պատճառով եղունգներս պետք է լինեն մեղմ վարդագույն երանգի»։ Ես հարցրեցի բժշկին․ «Դուք վստա՞հ եք, որ ես հենց հիմա պետք է ծննդաբերեմ։ Չեք կարող ինձ եւս երկու ժամ տրամադրել»։ Նա պատասխանեց․ «Շատ լավ, կհանդիպենք երկու ժամից»։
Ռեալիթի շոուի աստղն ավելացրել է, որ արել է ամեն հնարավորը, որպեսզի ծննդաբերությունը հանրությունից գաղտնի պահի։ Մտերիմ ընկերուհուն խնդրել է իրեն հիվանդանոց տանել, քանզի ամուսինն այդ ժամանակ ԱՄՆ-ի սահմաններից դուրս էր։
Աղբյուրը՝ Апостроф
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ