Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որն առավել հայտնի է իր համարձակ ու կրքոտ կերպարներով, քան երգերով, մեծ հայտնիություն է վայելում։ Ճիշտ է, երբեմն երկրպագուները հանդուգն են գտնվում եւ նույնիսկ շատ վատ են արտահայտում իրենց ուշադրությունը։
«Ինձ հետ նույնիսկ այդ առիթով խնդիրներ են եղել, քանի որ միշտ ավելի տարիքով տեսք եմ ունեցել, քան համադասարանցիներս։ Այդ իսկ պատճառով խնդիր ունեցել եմ, քանզի շատ երկրպագուներ ունեի։ Իսկ երբ ես հայտնի դարձա, ապա այդ ժամանակ ամեն ինչ դուրս եկավ ափերից․ սկսեցին սեր, տարբեր բաներ առաջարկել», - Կամենսկիխը պատմել է ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին։
Երգչուհին հիշել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում տեղը դրել երկրպագուներից մեկին՝ վարդերի փնջով հարվածելով նրա դեմքին։
«Ես ծաղիկների փշերով հարվածել եմ տզամարդու դեմքին, քանի որ նա սեր էր ցանկանում», - պատմել է Կամենսկիխը։ Նա ավելացրել է, որ այդ դեպքը երկար ժամանակ քննարկվել է աստղային շրջապատում։ Դրանից հետո տղամարդիկ սկսել են ավելի պատշաճ կերպով ուշադրություն դարձնել նրան։
«Ես բնավորությամբ աղջիկ եմ ու շրջապատում հայտնի եմ դարձել իմ սպորտային լինելով։ Քանի որ հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում եւ ինչն է ինձ համար կարեւոր։ Իմ սերը հենց այնպես կամ ինչ-որ գումարի համար չեմ նվիրի։ Ես ինքս կարող եմ դրանք վաստակել», - «Украина» հեռուստաալիքին ասել է աստղը։
Աղբյուրը՝ Факты.ua
Լուսանկարը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ