«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երազանքս է մի օր ներկայացնել նաեւ Հայաստանը». Իսպանիայի «Ձանը» նախագծի մասնակից Հայկ Արսենյանը կմասնակցի Golden Voice մրցույթին

17:07, 21 սեպտեմբերի

Իսպանական «Մանկական Ձայնը» նախագծի մասնակից  Հայկ Արսենյանը, որն իր կատարումով հիացրել էր ժյուրիի անդամներին, հատկապես՝ Դավիդ Բիսբալին, իր ուժերն է փորձելու Golden Voice միջազգային մրցույթում, որը տեղի է ունենալու Մալթայում՝ հոկտեմբերի 2-6-ը: Հայկը մրցույթում ներկայացնելու է Իսպանիան:

««Ձայնը» նախագիծն իր ֆորմատով խիստ տարբերվում է այս միջոցառումից։ Իսպանիայի «Ձայնը» լոկալ մրցույթ էր, իսկ Մալթայում կայանալիք Golden Voice-ը միջազգային է։ Այստեղ ես ներկայացնում եմ Իսպանիան։ Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ երկիր ես ներկայացնում։ Ինձ համար կրկնակի մեծ է, քանի որ ծնունդով իսպանացի ու ազգությամբ հային է վստահվել այս գործը։ Երազանքս է մի օր ներկայացնել նաեւ Հայաստանը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց 13-ամյա երգիչը:

Մրցույթ-փառատոնին մասնակցելու որոշումը Հայկը կայացրել է ծնողների հետ համատեղ:

«Երաժշտությունն ինձ համար կյանք է, եւ միշտ հաճույքով եմ ընդունում առաջարկները մասնակցելու այս կամ այն միջոցառմանը։ Այս անգամ ես տեղյակ էլ չեմ եղել, որ ընտրված եմ մասնակցելու այս մրցույթին։ Փառատոնի կազմակերպիչներն իրենք են ընտրություն կատարում՝ լսելով երաժիշտներին։ Նրանք կապ են հաստատում տարբեր երկրների երաժշտական հաստատությունների հետ, խոսում վոկալիստների հետ, լսում պոտենցիալ մասնակիցների երգերը։ Արդյունքում՝ տվյալ երկրի մասնագետների կողմից առաջադրվում են երկիրը ներկայացնող երաժիշտները։ Փառատոնի կազմակերպիչների համաձայնության դեպքում՝ մասնակիցը պաշտոնապես ներկայացնում է տվյալ երկիրը»,-պատմում է նա:

Բարսելոնայում բնակվող հայ պատանին Մալթա մեկնելու է սեպտեմբերի 30-ին. ասում է՝ փառատոնի շրջանակում մասնակցելու է նաեւ վարպետության դասընթացների, որոնք վարելու են ոլորտի առաջատար մասնագետները:

««Ձայնը» նախագծից հետո շատ բան է փոխվել։ Սկսել եմ էլ ավելի եռանդով սովորել։ Պրոֆեսիոնալ երաժիշտների հետ շփումն ինձ ստիպեց ավելի պատասխանատու լինել, հիմա ավելի ազատ եմ բեմում, կարողանում եմ կառավարել հուզմունքս»,-խոստովանում է նա:

Հայկն այս շրջանում նախապատրաաստական ակտիվ փուլում է.

«Պատրաստում եմ երգերը, որոնք պիտի ներկայացնեմ։ Իսպանիան ներկայացնելու եմ իսպաներեն երգով։ Կլինի նաեւ անգլերեն կատարում, որը մրցույթի պարտադիր պայմաններից է։ Սպասելիքս մեկն է՝ պատվով ելույթ ունենալ, հաճույք ստանալ ու հաճույք պարգեւել հանդիսատեսին։ Դե, հաղթանակն էլ կամբողջացնի այս պատկերը։ Եթե նախկինում հաղթելը երազանք էր, հիմա հասկացել եմ, որ հաղթանակները նպատակ պիտի լինեն, պիտի աշխատես ու վաստակես հաղթանակը։ Երեւի մեծացել եմ մի քիչ…»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել