Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Որո՞նք են զույգերի հիմնական կոնֆլիկտներն ու ինչպե՞ս դրանք լուծել. գերմանաբնակ հեղինակ Մերի Սարիկյանը հարաբերությունների մասին գիրք կներկայացնի

12:15, 22 սեպտեմբերի

«Մայրիկի օրագիրը» գրքի հեղինակ, գերմանաբնակ բլոգեր Մերի Սարիկյանը շուտով իր լսարանին կներկայացնի նոր գիրք՝ «Կրկին յոթերորդ երկնքում» վերնագրով: Շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 28-ին, իսկ միջոցառման հասույթի մի մասը կուղղվի սահմանամերձ գյուղերի երեխաներին օգնելու ծրագրին:

Ամիսներ առաջ Մերին ներկայացել էր համանուն սեմինարով. NEWS.am STYLE-ի հետ զրույցում հեղինակը պատմել է, թե ինչի մասին է իր նոր գիրքը, ինչպես է ստեղծվել այն գրելու գաղափարն ու ինչ օրինակներ են բերված գրքում՝ ելնելով հայ զույգերի փոխհարաբերություններից:

«Համանուն վերնագրով գիրք ստեղծելու միտք, իրականում, չի եղել, բայց հարաբերությունների վերաբերյալ գիրք ներկայացնելը եղել է իմ նպատակներից մեկը, քանի որ իմ հետեւորդները բազմիցս ինձ դիմել են նման խնդրանքով, իսկ ես նրանց երբեք չեմ մերժում (ծիծաղում է): Գիտեմ, որ այդ թեման պահանջված էր, քանի որ իրենք միշտ ինձանից խորհուրդներ են հարցնում փոխհարաբերությունների վերաբերյալ: «Կրկին 7-րդ երկնքում» խորագիրը պատահաբար եկավ մտքիս սեմինարի շրջանակում: Յուրաքանչյուր ընթերցող գրքի շնորհիվ թեկուզ մեկ քայլով կմոտենա իր երազած փոխհարաբերություններին: Եթե, իսկապես, կիրառվեն այն մեթոդները, որոնք ես ընդգրկել եմ գրքում, հաստատ կամրապնդվի զույգերի արդեն ձեռքբերված երջանկությունը»,-համոզված է Մերին:

Գրքում հեղինակը խոսում է երեխայի ծնունդից հետո զույգերի հրաբերություններից եւ ձեռք բերված երջանկությունը պահպանելու մեթոդներից.

«Գիրքը մի քանի գլուխ ունի. առաջինում խոսվում է այն մասին, թե ինչն է խանգարում հարաբերությունների ներդաշնակությանը, այսինքն՝ փորձում ենք հասկանալ պատճառներն ու կանխել դրանք: Այնուհետեւ ներկայացվում է վիճելու արվեստը: Չկան կոնֆկիկտազուրկ փոխհարաբերություններ. կոնֆլիկտը ցանկացած հարաբերության մի մասն է կազմում, սակայն այն կարելի է կառուցողական լուծել եւ, նույնիսկ, շահած դուրս գալ: Նախավերջին հատվածում խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել ներդաշնակ փոխհարաբերությունները: Եթե առաջին գլխում հասկանում ենք խոչընդոտները, այս գլխում՝ հակառակը՝ ինչ պետք է անել, ինչով նպաստել, որպեսզի հրաբերությունները միշտ սիրառատ լինեն, որպեսզի երջանկությունն ամրապնդվի: Ինչպես «Մայրիկի օրագրի» դեպքում՝ այս գրքի վերջում էլ ներառված է օրագրային հատված, որտեղ կա 5 հարց. դրանք պատահական չեն, այլ հոգեբան-խորհրդատուների կողմից մշակված հարցեր, որոնց մարդն  ամեն օր պատասխանելով՝ որոշակի  մտածելակերպ է ձեռք բերում: Ճիշտ հարցերը բերում են ճիշտ պատասխաններ, որոնք մեզ ուղղորդում են ճիշտ քայլերի»:

Իսկ ինչո՞վ են հայկական ընտանիքների կոնֆլիկտները տարբերվում այլ երկրների զույգերի կոնֆլիկտներից: Հեղինակ-բլոգերը անդրադարձել է նաեւ այս հարցին:

«Քանի որ Հայաստանում ընտանիքը շատ կարեւոր տեղ ունի, երբեմն մենք չենք կարողանում մեր մեծ ընտանիքից  կտրվել: Զույգերը հաճախ ապրում են ծնողների հետ, հաճախ ունենում են կախվածություն եւ այլն: Այս թեման եւս ներառված է իմ գրքում, թե ինչպես մնալ մեծ ընտանիքի մի մասնիկը, բայց ունենալ սեփական ընտանեկան կանոնները: Երկուստեք պետք է կարողանան կտրվել հայրական օջախից եւ ստեղծել նորը: Կան նաեւ ֆինանսական հարցեր, որոնք վեճի առիթ են հաճախ հանդիսանում ընտանիքում: Հայաստանում սովորաբար ամուսինն է աշխատում, կինը տանն է: Հաճախ կնոջ աշխատանքը թերարժեւորվում է, քանի որ օրվա մեծ մասը տանն է լինում: Բայց իրականում ամեն ինչ գումարով չես կարող չափել: Անդրադառնում եմ նաեւ այն թեմային, թե ինչպես կարգավորել ընտանեկան բյուջեն, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոնֆլիկտներից: Կատարելով մի շարք ուսումնասիրություններ՝ եկել եմ այն եզրակացությանը, որ խնդիրները հիմնականում նույնն են՝ անկախ բնակության վայրից ու ազգությունից: Այնուամենայնիվ, փորձել եմ գիրքը գրելիս մեր լոկալ առանձնահատկությունները հաշվի առնել»:

Եվրոպական մի շարք երկրներում կիրառվում է ընտանեկան հոգեբան-խորհրդատուի մոտ այցելությունների մեթոդը: Հայաստանում այս ծառայությունն այնքան էլ զարգացած չէ: Ո՞րն է, սակայն, դրա կարեւորությունը: Մերին անդրադարձավ նաեւ այս հարցին:

«Եվրոպայում էլ ընտանեկան հոգաբան-խորհրդատուին դիմում են այն ժամանակ, երբ ունենում են որոշակի կոնֆլիկտ: Հաճախ, երբ զույգերը վիճում են, պտտվում են նույն բանի շուրջ, կոնֆլիկտն անընդհատ նույնն է լինում, այդ ժամանակ, իսկապես, միջամտություն է պետք: Դա չի նշանակում, որ մարդիկ իրար այլեւս չեն սիրում, պարզապես պետք է ինչ-որ մեկը, որ կարողանա նրանցից յուրաքանչյուրին առանձին լսել եւ հասկանալ՝ ինչ եզրեր կան: Կարծում եմ՝ այս առումով շատ լավ է դիմել ընտանեկան հոգեբան-խորհրդատուին: Գերմանիայում հոգեբան եւ ընտանեկան հոգեբան-խորհրդատու մասնագիտությունները շատ տարբեր են: Վերջինը զուտ լսելու եւ խորհուրդ տալու համար է: Կարծում եմ՝ Հայաստանում լավ կլիներ, եթե այդ ծառայությունը տարածվեր, քանի որ դա կօգներ շատ ընտանիքներ փրկել»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել