Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
View this post on Instagram
Սիրված երգչուհին այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկար ու տեսանյութ է հրապարակել։ Հրապարակումներում Լիլիթն աշխարհի հրաշալիքներից մեկի՝ Նիագարա ջրվեժի մոտ է։ Այս մասին սիրված երգչուհին խոսել է մեկնաբանությունների հատվածում՝ գրելով․ «Աշխարհի հրաշալիքներից մեկի՝ Նիագարա ջրվեժի մոտ եմ։ Ջրից շատ եմ վախենում, բայց ներքև չիջնելն էլ, ախր, շատ սխալ կլինի իջնել, թե չիջնել»։
Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում կրում էր սպիտակ վերնաշապիկ եւ տաբատ եւ վարդագույն երանգի վերնազգեստ։ Կերպարը համալրել էր արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել էր․ «Իմ թանկագիններ, հիմա պատրաստվում եմ այս ամիս կայանալիք կանադական ու ամերիկյան քաղաքների մենահամերգներիս։
Իսկ հոկտեմբեր ամսին սկիզբ կառնի իմ համերգային շրջագայությունը Ռուսաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքներում։
Այդ քաղաքների մասին ինֆորմացիան կհրապարկեմ փոքր-ինչ ավելի ուշ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները