MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Գնացել էի պրեմիերայի». Արյան ռեզուսը՝ բացասական. «Ռեմբո. վերջին արյունը»

20:35, 23 սեպտեմբերի

«Ռեմբո. վերջին արյունը» այս աշնան ամենասպասվող էքշըն մարտաֆիլմերից է եւ կարող է համարձակորեն հավակնել ամբողջ ֆրանշիզի ամենավատ ֆիլմի կոչմանը։ Չնայած շատ լավ նախադրյալներին՝ ֆիլմը միջակ մի բան է ստացվել ինչպես ռեժիսուրայի որակով, այնպես էլ առհասարակ սյուժեով։

Սյուժեն ինքնատիպությամբ չի փայլում։ Ամեն բան ահավոր տափակ է, պարզ ու կանխատեսելի։ Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ հուսահատությունն ավելի է խորանում, քանի որ էկրանին տեղի ունեցողը հիշեցնում է էժանագին միջինվիճակագրական В դասի մարտաֆիլմ, որը հեռու է աշխարհում ամենաընդունված ֆրանշիզների ակնկալվող զիլ շարունակությունից։

Ամենից շատ հարցեր առաջացնում է սցենարը՝ գրված շատ ապաշնորհ եւ, ուղղակի ասենք՝ անթաքույց վատ։ Որոշ հերոսների լուծումներն անհիմն են, գործողությունները՝ չմոտիվացված, իսկ երկխոսությունները երբեմն նման են անկապ բառակույտի։

Էքշը՞ն։ Մոռացեք դրա մասին, քանի որ այն գրեթե չկա։ Եվ միայն վերջում՝ վերջին քսան րոպեներին սկսվում է «գազան» մարտաֆիլմ, որը, ցավոք, «այնքան արագ է «թռչում», որ անգամ չես հասցնում հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ընդհանրապես։

Ինչ էլ որ ասելու լինենք, Ռեմբոն բառի բուն իմաստով «սպանության մեքենա» է, որն ի վիճակի է մարտնչել մի ամբողջ զինված բանակի դեմ։ Իսկ այս ժապավենում նրան դիմակայում է տեղի մանր հանցագործների մի ինչ-որ տեղական խումբ, որոնք նույնիսկ վերջին հաշիվ պարզելուն եկել էին ընդամենը մի քանի մեքենայով, չնայած տասնյակ բեռնատարներ էին հարկավոր՝ լցված մինչեւ ատամները զինված մարդկանցով։

Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա այն որեւէ բանով աչքի չի ընկնում, քանի որ սցենարիստները, ըստ երեւույթին, «մոռացել» են գլխավոր հերոսների համար հետաքրքիր փոփոխություններ մտածել, դրա համար էլ դերասանները պարզապես խաղալու բան չունեն։ Լիովին չի մշակվել հակոտնյա եղբայրների գիծը, անհասկանալի է  օգնական աղջկա դերը, որն աջակցություն է ցուցաբերում գլխավոր հերոսին։ Եվ որ գլխավորն է, հեղինակներն անգամ չեն բարեհաճել ավարտին հասցնել հենց Ջոն Ռեմբոյի գիծը։

Ի մի բերելով արդյունքները՝ կարելի է վստահաբար ասել, որ եթե ֆիլմը դիտվի՝ այն հանրահայտ Ռեմբոյի հետ չկապելով, ապա կարելի է ընդամենը մեկ անգամ դիտել ընտանեկան պայմաններում։ Բայց ֆրանշիզի շրջանակում այս կինոժապավենը բանի պետք չէ, մանավանդ վերջաբանի համար։

Հաճելի կինոդիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել