Ռիթմեր, հայտնի հիթեր, յուրահատուկ էներգետիկա եւ խելահեղ պարեր՝ Grammy-ի նոմինանտ Capital Cities բենդը, որի անդամներից է նաեւ մեր հայրենակից Սեպուհ Սիմոնեանը, երեկ՝ սեպտեմբերի 23-ին, առաջին անգամ համերգով հանդես եկավ Երեւանում:
Սեպուհն, իհարկե, հայրենիքում համերգներով հանդես գալու առիթ արդեն ունեցել էր, բայց NEWS.am STYLE-ի հետ նախնական զրույցի ընթացքում խոստովանել էր, որ առանձնահատուկ հուզված ու անհամբեր է բենդի հետ հայրենիքում ելույթ ունենալու համար:
Մինչ եւեւանյան համերգը, որը կայացավ ժամանցային ակումբներից մեկում, խումբը հասցրել էր նաեւ երաժշտական տոն պարգեւել գյումրեցի երկրպագուներին՝ ելույթ ունենալով Գյումրու Վարդանանց հրապարակում:
Խմբի գյումրվա համերգը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Անկապության տոնին: Սեպուհը ողջունում է Գյումրիում նման մշակութաին իրադարձության նախաձեռնմանը, քանի որ ըստ երաժիշտի՝ դա լավ հնարավորություն է զարկ տալ Գյումրու տնտեսական զարգացմանն ու տուրիզմին:
Գյումրիում եւ Երեւանում կայացած համերգները ծրագրային առումով տարբեր չեն եղել, սակայն ինչպես նշել էր երաժիշտը՝ առաջին համերգը բացօթյա էր, երկրորդը՝ ակումբային, այնպես որ՝ հանդիսատեսի տպավորություններն էին այլ:
Խմբի երեւանյան համերգի մեկնարկը տրվեց Achilla-ի ռիթմերով, այնուհետեւ՝ բեմում հայտնվեցին Capital Cities-ի տղաները, որոնցից յուրաքանչյուրն իր ձեւով ողջունեց հանդիսատեսին: Ու թեեւ Սեպուհից բացի՝ ոչ ոք չէր հասկանում հայերեն, նրանք հանդիսատեսի հետ շփվում էին մի ընդhանուր լեզվով, որը կոչվում է երաժշտություն:
Խումբը ներկայացրեց իր ամենահայտնի հիթերը, իսկ համերգը մեկնարկեց Space հիթային երգով:
Մեր տեսանյութը կպատմի, թե որքան բուռն ընդունեց հանրահայտ խմբին հայ հանդիսատեսը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:03, 6 դեկտեմբերի
Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը11:15, 6 դեկտեմբերի
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում10:25, 6 դեկտեմբերի
Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին09:00, 6 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:33, 5 դեկտեմբերի
Մոխրագույն ճայի հետ հաջող հանդիպումը կանադուհուն շնորհել է «Տարվա միջազգային հարսանեկան լուսանկարչի» տիտղոսը22:17, 5 դեկտեմբերի
2023 թվականի Ակադեմիայի թանգարանի գալայի կարմիր գորգի լավագույն կերպարները21:38, 5 դեկտեմբերի
Բրենդա Լիի «Rockin' Around the Christmas Tree» երգը պաշտոնապես թիվ 1-ն է դարձել20:19, 5 դեկտեմբերի
Քայլի Ջենները ներկայացրել է KHY-ի հերթական հավաքածուն19:13, 5 դեկտեմբերի
Քիմ Քարդաշյանը կնկարահանվի իրավաբանների մասին պատմող սերիալում17:28, 5 դեկտեմբերի
TIME-ի «Տարվա մարդ 2023»-ի կարճ ցուցակը․ Թեյլոր Սվիֆթ, Վլադիմիր Պուտին, Բարբի եւ այլք16:16, 5 դեկտեմբերի
Աշխարհի 5 ամենաթանկ տոնածառերը16:04, 5 դեկտեմբերի
Ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր Ոսկե մեդալով