Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ջեքսոնի փաստաբանի բացահայտումները, հոլիվուդյան քրեական պատմություններն ու հայտնի հայերը. Վրույր Թադեւոսյանը ԱՄՆ-ում կներկայանա նոր նախագծով

15:25, 25 սեպտեմբերի

Հաղորդավար Վրույր Թադեւոսյանը, որը տեւական ժամանակ բնակվում է Լոս Անջելեսում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, նշում է 30-ամյակը: Կյանքի 3-րդ տասնամյակը հաղորդավարը սկսում է նոր նախագծով, որը կոչվում է Continental: Հետաքրքիր ու ճանաչված մարդկանց միջոցով Վրույրը փորձելու է բացահայտել՝ ինչպիսին է հայտնի ու անհայտ կյանքը Միացյալ Նահանգներում:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վրույրը պատմել է, թե ինչպես է նշելու 30-ամյակն ու ովքեր են իր նոր հաղորդման հերոսները:

«Տարեդարձս նշելու եմ գործընկերային միջավայրում, մարդկանց հետ, ովքեր արդեն մեկ տարի ինձ ընտանիք են դարձել։ «Հորիզոնի» թիմով մի քանի օր կանցկացնենք գեղեցիկ քաղաքներից մեկում՝ Փալմ Սփրինգսում։ Սա նաեւ նվեր է բոլորիս՝  նոր եթերաշրջանի ծանր աշխատանքայի գրաֆիկից մի փոքր թեթեւանալու եւ առօրյա հոգսերից կտրվելու համար։ Ընկերներ, լողավազան, արեւ, տորթ, եւ, իհարկե, ծիծաղ։ Որոշել եմ 30-ամյակս նշել նաեւ Երևանում, որտեղ կհամատեղեմ Continental-ի պրեմիերան»:

Նախագծի գաղափարը հաղորդավարի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ, ապրելով Միացյալ Նահանգներում՝ հասկացել է, որ հեռվից պատկերացումները տեղի Հայկական Սփյուռքի մասին այլ են.

«Այս կոնտինենտում այնպիսի ազդեցիկ եւ ուժեղ հայեր կան, որոնց հետ շփվելը, նրանց տանը հյուրընկալվելն ու նրանց հետ զրուցելն ինձ համար ամենահաջող ընթացքն էր այս ամիսներին։ Այսպես՝ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները՝ բրենդինգից մինչեւ սցենար, ժամադրություններից մինչեւ ուղևորություններ։

Continental-ը գալիս է լրացնելու հայկական հեռուստաեթերի մեծագույն բացը՝ բացահայտելով ազդեցիկ եւ համաշխարհային ճանաչում ունեցող հայերին։ Գերմարդկային աշխատանք է կատարվել, որպեսզի այս նախագիծն իրականություն դառնա։ Նկարահանումները մեծամասշտաբ են, իսկ հերոսների պատմությունները՝ սկանդալային ու անկաշկանդ։ Մշակութային կյանքում, գործարար աշխարհում կամ ամերիկյան ժամանցի շուկայում ունեցած մեծ ազդեցությունով հանդերձ՝ հաղորդման հերոսները մարդկային բացառիկ ճակատագրերի կրող են։ Դրամա, պատահական հաջողություններ, եզակի ձեռքբերումներ ու համաշխարհային ճանաչում. այսպիսին է լինելու Continental-ը»։

Continental-ը նախագիծ է այն հաջողակ հայերի մասին, ովքեր, ապրելով ԱՄՆ-ում, կարողացել են աշխարհը նվաճել իրենց երկարամյա աշխատանքով, գաղափարներով ու ստեղծագործություններով։

«Հերոսններից շատերի կյանքին հայ հասարակությունը  ծանոթ չէ, ու հենց այստեղ է հաղորդման ամբողջ գրավչությունը։Երբեմն թվում է, թե Հայկական Սփյուռքն այլեւս անհետ կորցրել է մեծանուն հայերին, որովհետեւ այդպես է ներակայացնում ժամանակակից մեդիան։ Continental-ով փաստում ենք, որ այդպես չէ, ուղղակի  առաջին դեմքերը միշտ հեռու են մնացել տեսախցիկներից։ Չեմ ուզում հիմա բացահայտել ամեն ինչ՝ միանգամից, բայց, օրինակ, հերոսներից մեկը պատմում է Մայքլ Ջեքսոնի եւ մի քանի այլ՝ հոլիվուդյան աղմկոտ քրեական դատավարությունների մասին, որոնցով զբաղվել է ինքն անձամբ, կամ՝ կիմանաք, թե ինչ է նշանակում աշխարհը գրավել գրքով՝ թարգմանվելով 23 լեզվով։ Կա նաեւ պատմություն ամերիկյան բեմերն ու հեռուստաեթերը նվաճելու մասին... Նախագծի փակ պրեմիերան տեղի կունենա եւ Հայաստանում, եւ ԱՄՆ-ում՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում։ Այն «Հորիզոնի» եթերում կհայտնվի նոյեմբերին, իսկ մինչ այդ, մտածում ենք նախագիծը YouTube-ի իմ ալիքով ներկայացնել հետաքրքրասեր հանրությանը»։

Վրույրը նշում է՝ Միացյալ Նահանգներում հաստատվելը վերջնական որոշում է.

«Կապեր հաստատելով, ընկերական հավատարիմ միջավայր ստեղծելով՝ կարողացա հաղթահարել առաջին փուլը։ Հիմա նոր հեռանկարների ու խոշոր նախագծերի շրջան է մեր հեռուստաընկերությունում, եւ ամբողջ թիմով ներգրավված ենք այդ աշխատանքներում։ Երբեմն նույնիսկ ժամանակ չի մնում մտածելու, թե որ երկրում ես ապրում։ Ամեն դեպքում՝ ժամանակակից մեդիան՝ YouTube-ն ու սոցիալական այլ կայքեր ներկայության պատրանք ստեղծելու մեծ կարողություն ունեն, հետեւաբար՝ անկախ բնակության վայրից և աշխարհագրական դիրքից՝ դու ամենուր ես։  Հայաստանյան հեռուստաեթերին հրաժեշտ չեմ տվել, հակառակը՝ մեծ սիրով պատրաստ եմ ընդունել առաջարկները։ Շուտով կլինեմ Հայաստանում, եւ դրանցից մի քանիսի շուրջ հանդիպումներ կունենամ։ Հիմա հատկապես շատ կցանկանայի Continental-ը տեսնել հայաստանյան հեռուստաեթերում։ Պայմանավորվածություններ կան, բայց երբ վերջնական որոշում լինի՝ կտեղեկացնեմ»։

30-ամյա հաորդավարը նշում է՝ միշտ հասնում է այն ամենին, ինչին ձգտում է.

«Սա ինձ համար սկզբունքի պես մի բան է։ Ու հաճույք եմ ստանում այդ ճանապարհն անցնելուց։ Ավելին ասեմ՝ նույնիսկ հիմա կան բաներ, որոնց մասին երազել անգամ չէի համարձակվի։ Գիտեք՝ ցավոտ չի հրաժեշտ տալ «20-ականներիդ», հատկապես երբ հետ ես նայում անցած ճանապարհիդ ու կատարածդ ահռելի աշխատանքին։ Տասնյակից ավելի պետություններում հասցրել եմ գիտաժողովների մասնակցել, իրականացել տեսակի մեջ ինքնատիպ համազգային եւ միջպետական նախագծեր, հեռուստատեսային եւ ռադիո ծրագրեր, խոշոր բեմերում համերգներ եմ վարել, սովորել ու ճամփորդել, սիրել ու բաժանվել, գտել ու կորցրել։ Հասցրել եմ սովորական կյանքով չապրել, տարբերվել եւ իմ անուն-ազգանունն արժեւորել։ Ինձ ճանաչելով գիտեմ, որ 30-ականներս էլ անցնելու են վայրիվերումներով, եւ ուրախ եմ, որ արդեն վաղուց կոփված եմ ու պատրաստ սպասում եմ դրան»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էդուարդ Դանիելյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել