Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Սարդ մարդով» զվարճացան ու դեն նետեցին

20:35, 26 սեպտեմբերի

Օգոստոսի 20-ին նորությունների լրահոսը պայթեցրեց լուրն այն մասին, որ Disney եւ Sony ընկերությունները չեն կարողացել համաձայնության գալ «Սարդ մարդու» նոր պայմանագրի շուրջ։ Կինոաշխարհը տարակուսում է, քանզի բոլորովին վերջերս «սարդի» մասին նոր ֆիլմը՝ «Սարդ մարդը. տնից հեռու»-ն, ավելի քան մեկ միլիարդ դոլար հավաքեց կինոցուցադրումներից։

Իսկ «սարդին» ակտիվորեն ներկայացնում էին որպես «Վրիժառուների» պոտենցիալ նոր առաջնորդ ապագա կինոնկարներում։ Մինչ երկրպագուներն ուրախանում էին այս հաջողությամբ, Disney – Marvel-ը եւ Sony-ն նստեցին բանակցությունների սեղանի շուրջ. օրակարգում պայմանագրի երկարացման թեման էր։

Բանակցությունների ընթացքում Disney-ն առաջարկել է նոր, ըստ իրենց՝ բարելավված պայմանագիր, որում նշված է. «Disney-ը «Սարդ մարդու» մասին սոլո ֆիլմերի ծախսերի 50 տոկոսը վերցնում է իր վրա, դրա փոխարեն խնդրում է կինոցուցադրումներից ստացվելիք գումարների 50 տոկոսը»։ Նոր պայմանագիրն առաջարկում էր նաեւ 6 ֆիլմ+1։

Sony ընկերությունում վրդովվել են նման անպատկառությունից եւ մերժել առաջարկը։

Հիշեցնենք, որ Sony-ն շահաբաժիններ չի ստացել քրոսովերային ֆիլմերից՝ «Սարդ մարդու» մասնակցությամբ, ինչպես նաեւ շահույթ չի ունեցել մերչենդայզից (արտադրանք պերսոնաժի հիման վրա)։ Եվ օգոստոսի 20-ին հայտնվում է նորությունն այն մասին, որ Sony Pictures եւ Marvel կինոստուդիաները չեն կարողացել համաձայնեցնել նոր համաձայնագրի պայմանները Սարդ մարդու կերպարի համատեղ գործարկման առիթով, ուստի Marvel-ը եւ նրա ղեկավար Քեւին Ֆայգին այլեւս չեն ղեկավարի սուպերհերոսին նվիրված նոր ֆիլմերի ստեղծումը։

Որոշ ժամանակ անց հույսի շող երեւաց Sony-ի պաշտոնական հաղորդագրությունում։

«Մենք հուսահատված ենք, բայց հարգում ենք Walt Disney-ի որոշումը՝ հետ կանչել Քեւին Ֆայգիին մեր Սարդ մարդու մասին հաջորդ ֆիլմի գլխավոր պրոդյուսերի պաշտոնից։ Մենք հույս ունենք, որ դա կարող է փոխվել ապագայում, բայց հասկանում ենք, որ շատ նոր պարտավորություններ, որոնք նրա վրա դրել է Disney ընկերությունը, ներառյալ Marvel-ի վերջերս ձեռք բերված բոլոր պերսոնաժների մասին, թույլ չեն տալիս նրան աշխատել մտավոր սեփականության վրա, որը նրանք չունեն։ Քեւինը ցնցող է, եւ մենք երախտապարտ ենք նրա օգնության ու ղեկավարության համար»։

Ահա նաեւ Marvel ստուդիայի ղեկավար Քեւին Ֆայգիի պատասխանը.

«Ինչ վերաբերում է Սարդ մարդուն, ապա այժմ ես միայն երախտագիտություն եւ ուրախություն եմ զգում։ Մենք պետք է ընդհանուր առմամբ հինգ ֆիլմ անեինք. երեքը Marvel կինոտիեզերքի մասն են, եւ երկուսը՝ ինքնուրույն նախագծեր։ Ինձ համար դա երազանքի իրականացում էր, առաջ ես չէի էլ կարող պատկերացնել, որ դա կպատահի։ Բայց, ինչպես հայտնի է, ոչինչ հավերժ չէ։ Մենք գիտեինք, որ ժամանակի սահմանափակ քանակություն ենք ունենալու, որպեսզի անենք այն, ինչ ուզում ենք, եւ մենք պատմեցինք մի պատմություն, որն ուզում էինք ներկայացնել հանդիսատեսներին, եւ ես միշտ երախտապարտ կլինեմ նման հնարավորության համար»։

Արտահայտվել է նաեւ Թոմ Հոլանդի տիտղոսային դերակատարը.

«Ըստ էության, մենք հինգ հիանալի ֆիլմ ենք արել։ Հինգ զարմանալի տարիներ են անցել։ Դա կյանքիս լավագույն ժամանակն էր։ Ո՞վ գիտե, թե ինչ է սպասվում մեզ ապագայում։ Բայց այն, ինչ գիտեմ հիմա, դա այն է, որ պատրաստվում եմ շարունակել խաղալ Սարդ մարդուն։ Հերոսի ապագան հիմա այլ կլինի, բայց այն նույնքան ցնցող ու զարմանալի կլինի, եւ մենք կգտնենք այն ավելի զիլ դարձնելու նոր միջոցներ»։

Հույսերը խորտակվեցին։

Իսկ դատավճիռը կայացրեց Sony Pictures ընկերության տնօրեն Թոնի Վինսիկերան.

«Սարդ մարդն իրեն հիանալի էր զգում մինչեւ MCU-ին միանալը, էլ ավելի լավ ցուցանիշներ էր ցուցադրում կինոտիեզերքի շրջանակում, իսկ այժմ, երբ մենք ստեղծել ենք Սարդի սեփական տիեզերքը, գլխավոր հերոսը կօգնի մյուս պերսոնաժներին հասնել հաջողության»։ Ահա այսպես, մի ստուդիայի ագահության եւ մյուսի փոխզիջման պատրաստ չլինելու պատճառով առանց «Սարդի» մնացին նրա ֆանատները։ «Սարդն» այլեւս չի երեւա Մարվել կինոտիեզերքում։ Ընդ որում՝ Sony-ի կինոտիեզերքի ապագան միանգամայն մշուշոտ է։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել