Այսօր, սեպտեմբերի 27-ին, Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը: Հանրահայտ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն հատուկ ժամանել է Հայաստան՝ Մանսուրյանի այս ստեղծագործությունը ղեկավարելու համար: Համերգը կանցնի Երեւանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում եւ նվիրված կլինի Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը կհնչի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարը անվանի թավջութակահար Սեւակ Ավանեսյանն է Բելգիայից, որը հանդես է գալիս Եվրոպայի լավագույն նվագախմբերի ու դիրիժորների հետ:
Համերգի դիրիժոր Անդրեյ Բորեյկոն եղել է այնպիսի առաջատար նվագախմբերի գեղարվեստական ղեկավարը, ինչպիսիք են Համբուրգի սիմֆոնիկ, Դյուսելդորֆի սիմֆոնիկ, Պոզնանի ֆիլհարմոնիկ, Jenaer Philharmonie, Winnipeg Symphony եւ Բելգիայի ազգային նվագախմբերը: Ներկայումս Բորեյկոն Նեապոլի Ֆիլհարմոնիկի Artis-Naples նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նա վաղուց է ծանոթ Մանսուրյանի ստեղծագործություններին եւ առաջին անգամ Հայաստան է ժամանել հատուկ մաեստրոյի հոբելյանին մասնակցելու եւ նրա ստեղծագործությունը ներկայացնելու համար:
Մասուրյանն իր կոնցերտն այսպես է բնութագրում. «Թավջութակի համար գրված իմ կոնցերտը մեկ մասից է՝ բաղկացած երեք ենթամասերից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ծրագրված էր ապրիլի 24-ին: Այն 1915թ-ի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը եւ բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» (Ubi est Abel frater tuus?) վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Կայենի կողմից Աբելի սպանության աստվածաշնչյան այս դրվագը մարդկային առաջին ոճրագործությունն է եւ եղբայրասպանության սիմվոլը: Ես մտադիր էի այս ստեղծագործությունը Ռեքվիեմի բնույթով ներկայացնել, եւ ինքս ինձ համար այն անվանեցի Kyrie eleison, Dies irae եւ Lacrimosa»:
Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010թ.-ի ապրիլի 24-ին, Քյոլնում, (մենակատար՝ Յան Ֆոգլեր, դիրիժոր՝ Սեմյոն Բիչկով):
Լուսանկարը՝ New York Classical Review
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:01, 24 մայիսի
Հայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկյանը նվագում է «Զարթնիր, Լաո»-ն (վիդեո)13:31, 24 մայիսի
«Spyurq Music Celebration by Armen Adrian». հայ եւ ֆրանսիացի արտիստները ելույթ կունենան Ֆրանսիայի Նիս քաղաքում13:12, 24 մայիսի
«Детективное агентство Мухича»․ «Ոստիկանը Ռուբլյովկայից» սերիալը սփին օֆ կունենա (ֆոտո)12:38, 24 մայիսի
Քորթնի Քարդաշյանի հարսանիքը հովանավորել է դիզայները, որը հայտնի կլանին անվանել էր «ամենաէժանագինն աշխարհում»12:05, 24 մայիսի
«Բոլորիս մտքերում ես լինելու»․ Արմեն Պետրոսյանի արխիվային լուսանկարը Հայկոյի հետ ու գրառումը11:32, 24 մայիսի
Դմիտրի Պեւցովն անկեղծորեն պատմել է որդու մահվան մասին11:05, 24 մայիսի
«Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն»․ Նազենի Հովհաննիսյան10:59, 24 մայիսի
Ոճային․ Անելյա Գուբրյանի գարնանային լուքը10:03, 24 մայիսի
Սարիկ Անդրեասյանն ու Լիզա Մորյակն անշարժ գույք են գնել Դուբայում (ֆոտո)09:00, 24 մայիսի
ՄԱՅԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:49, 23 մայիսի
Ոճային ու համարձակ․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը23:03, 23 մայիսի
Բիլի Այլիշը պատմել է, որ 11 տարեկանից ապրում է Տուրետի համախտանիշով