«Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացառիկ համերգը, որը կներկայացնի Կոմիտասի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին եւ սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրեւ դաշնակահար:
Քիմ Քաշքաշյաննը հայտնի արտիստ է, որը միավորում է հզոր եւ անսպառ ինտելեկտ` հնչյունների անզուգական գեղեցկության հետ միասին: 2013թ.-ին «Կուրտագ եւ Լիգետի. երաժշտություն ալտի համար» կատարումով նա արժանացավ հեղինակավոր Գրեմմի մրցանակին:
Նա 2001թ.-ին ստացել է Կաննի դասական մրցանակը, 1999թ.-ին՝ Էդիսոնյան պարգեւը, ինչպես նաեւ Փիբոդի եւ Շվեյցարիայի «Ոսկե աղեղ» մրցանակները երաժշտության մեջ ունեցած իր ներդրումի համար: Քաշքաշյանը դասավանդել է Ինդիանայի համալսարանում, Ֆրայբուրգի կոնսերվատորիայում եւ Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում: Այժմ Քիմ Քաշքաշյանը բնակություն է հաստատել Բոստոնում եւ Նոր Անգլիայի կոնսերվատորիայում դասավանդում է կամերային երաժշտություն եւ ջութակ:
Քաշքաշյանը հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է «Երաժշտությունը՝ սնունդի համար» նախաձեռնության, որի շրջանակներում ելույթ են ունեցել հարյուրավոր արտիստներ, ինչի արդյունքում ավելին քան կես միլիոն կարիքավոր մարդիկ անվճար սնունդ են ստացել:
Ռոբին Շուլկովսկին 20-րդ եւ 21-րդ դարերին սոլո հարվածային գործիքների համար գրված ամենանշանավոր ստեղծագործությունների ստեղծված առաջին կատարող եւ ձայնագրողն է: Նա իրեն նվիրել է հարվածային գործիքների կախարդական հնչյունները մարդկանց համար հասանելի դարձնելուն: Նոր հնչյունների շարունակական բացահայտումները հանգեցրել են երաժշտին նոր եւ անսովոր երաժշտական գործիքների ստեղծմանն ու զարգացմանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:41, 26 մայիսի
Դիանա Գրիգորյանը՝ գարնանային վառ կերպարում23:12, 26 մայիսի
Բորիս Գրեբենշչիկովը հրաժարվել է ուկրաինացի փախստականներին 12 միլիոն եվրոյով օգնելու մասին իր խոսքերից22:39, 26 մայիսի
Քենդալ Ջենները վիճել է մոր հետ, քանի որ դեռ երեխաներ չունի22:00, 26 մայիսի
Մահացել է «Փառավոր տղաներ» ֆիլմի աստղ Ռեյ Լիոտան21:46, 26 մայիսի
«Սիրուն»․ Անելյա Գուբրյանի լուսանկարը21:12, 26 մայիսի
Տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար