MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի պարարվեստի համահայկական «Նաիրյան» մրցանակաբաշխությունը

16:04, 30 սեպտեմբերի

«Նաիրի» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Քանի որ մրցանակաբաշխությունն անցկացվելու է առաջին անգամ, այն կլինի շնորհանդեսի տեսքով։ Պարարվեստում իրենց կատարած ներդրումի համար կպարգեւատրվեն պետական եւ վաստակավոր համույթները։ Միջոցառման այս տարվա մասնակիցներն են՝ Երեւանի պարարվեստի պետական քոլեջը, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պետական անսամբլը, «Բերդ» պարային անսամբլը. «Սարդարապատ»-ը, Արցախի պարի պետական անսամբլը եւ Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը։

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կայացած մամուլի ասուլիսին Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանն ու «Նաիրի» համահայկական հիմնադրամի նախագահ, մշակութային գործիչ Սամվել Հարոյանը նեկայացրին մրցանակաբաշխություն –շնորհանդեսի մյուս մանրամասներն ու նպատակները.

«Հենց հոկտեմբերի 1-ից արդեն հաջորդ տարվա մրցանակաբաշխության մեկնարկը կտրվի։ Այսինքն՝ արդեն վաղվանից աշխարհում գործող բոլոր պարային համույթները կարող են մասնակցել համապատասխան նոմինացիաներում, որոնք նախապես հաստատված կլինեն մասանագիտական հանձնաժողովի կողմից։ Իսկ ամեն տարի ապրիլի 29-ին կանցկացվի պարի միջազգային օր»,-նշեց Կարեն Գեւորգյանը։

Սամվել Հարոյանը շնորհավորեց բոլորին՝ պարարվեստի համահայկական առաջին մրցանակաբաշխության առթիվ՝ շեշտելով դրա կարեւորությունը. «Վերջապես հայ պարարվեստում որոշակի շարժ է նկատվում այն առումով, որպեսզի արժեւորվեն, իսկապես, արժանի համույթները։ Մեր նպատակն է ընդգրկել հնարավորինս շատ պարային համույթներ։ Մրցանակաբաշխությունը խթան կհանդիսանա, որպեսզի որակական խնդիրներ դրվեն հենց պարախմբերի առջեւ։ Յուրաքաչյուր խումբ պետք է ձգտի ստանալ գլխավոր մրցանակը, իսկ ձգտելու ճանապարհին նրանք պետք է լավ աշխատեն, ճիշտ երաժտություն, տարազներ ու բեմադրություններ ընտրեն, որպեսզի կարողանան մասնակցել»,-իր խոսքում նշեց նա։

Կարեն Գեւորգյանն էլ հավելեց. «Այսօր շակույթի տարբեր ոլորտներում կան այդպիսի մցանակաբաշխություններ, բայց պարարվեստում այնքան են շատացել այդ անորակ խմբերը, նմանօրինակ մրցանակները՝ բոլորը ոսկե մեդալակիր են... Իրականում բազմաթիվ լավ կոլեկտիվներ կան, որոնք տարվա ընթացքում շատ լավ գործեր են բեմադրում, բայց, ցավոք, այդ մասին ոչ ոք չի իմանում։ Մեր նպատական է նաեւ նմանօրինակ խմբերին ներկայացնելը»։

Այս տարվանից սկսած մրցանակաբաշխության հետագա մասնակիցներին եւ նոմինացիաները կորոշի մրցանակաբաշխության հանձնախումբը, որը բաղկացած է 21 անդամից. այդ կազմում ընդգրկված են հայտնի պարուսույցներ, ազգագրագետներ, կոմպոզիտորներ եւ ժողովրդական արտիստներ։

 «Հանձնախումբը տրամադրված է աշխատելու, բոլորը հավաքվել են մեկ հարկի տակ եւ, իսկապես, առկա խնդիրները լուծելու եւ պարարվեստի ոլորտը արժեւորելու նպատակ ունեն»։

Սամվել Հարոյանի խոսքով՝ «Նաիրյան»-ը պարզապես մեկօրյա մրցանակաբաշխություն չի լինելու. այն խթքանելու է խմբերի ամենօրյա աշխատանքը, քանի որ դրա նպատակն է աշխարհին ճիշտ ձեւով ներկայացնել հայկական պարը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել