Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը համերգով հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաու»-ի Մեծ դահլիճում (Ամստերդամ, Նիդերլանդներ):
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին: Թոփչյանը ղեկավարելու է Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Ծրագրում՝ Բեթովեն, Բրամս, Ֆրանց Դոպլեր:
Թոփչյանի խոսքով՝ այս համերգը ղեկավարելը մեծ պատասխանատվություն է իր համար, քանի որ «Կոնցերտգեբաու»-ում հարյուր տարուց ավել է՝ արդեն ելույթ են ունենում աշխարհի լավագույն դիրիժորները. սա քննության պես մի բան է: Հրավերն արդեն մեծ նշանակություն ունի, բայց պետք է նաեւ արդարացնել հրավիրող կողմի սպասելիքները, ապացուցել, որ չեն սխալվել:
«Կոնցերտգեբաու»-ն կառուցվել է 1883-1888թթ-ին Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով: Concertgebouw-ի Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Դահլիճի բացումից ի վեր այստեղ ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորները՝ Հերբերտ ֆոն Կարայան, Կլաուդիո Աբբադո, Ռիկկարդո Մուտի, Վալերի Գերգիև եւ այլք:
Թոփչյանը մինչ «Կոնցերտգեբաու»-ի համերգը հոկտեմբերի 5-ին Բուդապեշտի սիմֆոնիկի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում: Սա նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է, մինչ այս նրանց հետ ելույթներ է ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում:
Թոփչյանի հայաստանյան գալիք համերգը ՀԱՖՆ-ի հետ կկայանա հոկտեմբերի 16-ին՝ Երեւանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Համերգին մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն եւ դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը: Ծրագրում՝ Սիբելիուսի Ջութակի կոնցերտ, Ռավել՝ «Բոլերո», Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:12, 25 մայիսի
Լեոնիդ Ագուտինին մեղադրել են Վարումին «Ձայնը» նախագծի մասնակիցների հետ դավաճանելու համար10:45, 25 մայիսի
«Երբ աշխարհն այնքան խառն է ու ծուռ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ»․ Արեւիկ Ուդումյան10:12, 25 մայիսի
Մադոննան քասթինգ է հայտարարել իր ապագա սիրելիին գտնելու համար09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի
20:03, 24 մայիսի
Վիկտորյա Բոնյան Հարվի Վայնշտեյնին մեղադրել է ոտնձգությունների մեջ