Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում ներկայացրել է Հայաստանն ու վերադարձել «Առաջին Վիցե Միսս» եւ «Միսս Տաղանդ» տիտղոսներով (ֆոտո)

18:07, 30 սեպտեմբերի

Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում կայացած Photomodel Universe մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» եւ հաղթել «Տաղանդ»-ի փուլում։ Մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 18-ից 28-ը։  Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից․ Հաղթող ճանաչվել է Պորտուգալիայի ներկիայացուցիչ Սարա Լեոնորը։

«Մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել եմ Համաշխարհային նորաձեւության եւ գեղեցկության լիգայի նախագահ Աշոտ Խաչարյանից։ Տպավորություններս շատ լավն են։ Ժամանակ ունեցանք ոչ միայն փորձերի եւ ծանոթության, այլեւ հանգստանալու եւ պատմական վայրեր այցելելու համար։ Եթե անկեղծ՝ սպասում էի առաջին մրցանակին, հույս ունեի, որ դատարկաձեռն չեմ վերադառնա, որ կհայտնվեմ լավագույն եռյակում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց 28-ամյա մոդելը, որը ժյուրիին գրավել է ոչ միայն արտաքին, այլեւ ձայնային տվյալներով։

«Տաղանդի փուլում ներկայացել եմ օպերային կատարումով․ այդ օրվանից հետո բոլորը, ովքեր ներկա էին մրցույթին, մոտեցան, գովաբանեցին ինձ եւ հետաքրքրվեցին, թե ինչու չեմ շարունակում երգեցողության ուղին։ Այդքանը լսելուց հետո համոզվեցի, որ կարեւոր է զբաղվել նրանով, ինչ սիրում ես, ինչ քո հոգուն մոտ է։ Հետագայում, միգուցե, մտածեմ այդ ուղղությամբ։ Թարմ ուժերով կվերադառնամ՝ հասկանալու, թե ինչով եմ ցանկանում զբաղվել հետագայում։ Այս անգամ վստահ եմ, որ սա կլինի իմ մասնակցությամբ վերջին մրցույթը․ նախ՝ արդեն 28 տարեկան եմ, բացի այդ՝ Թուրքիայում մասնակցել մրցույթի եւ գրավել առաջին տեղը, դա արդեն շատ կարեւոր է՝ թե մեր երկրի, թե ինձ համար»։

Թերեզան ոգեւորությամբ է նշում, որ մրցույթի ընթացքում տարբեր երկրներից ժամանած հյուրերի եւ ժյուրիի անդամների կողմից հաճախ էր լսում հաճոյախոսություններ եւ քաջալերող խոսքեր։

«Դժվարություններ չեն եղել։ Սա 4-րդ մրցույթն էր, որին մասնակցում էի ու արդեն շատ կոփված էի, գիտեի՝ ինչպես ներկայանալ, ինչպես ինձ պահել։ Հիմնական դժվարությունը երեւի նրանում էր, որ այլ երկրում էի, մանավանդ, երբ խոքը Թուրքիայի մասին է․ շատ լավ իմանալով մեր երկրների հարաբերություններն՝ ամեն ինչ փորձում էի անել, որպեսզի պատվով վերադառնայի»։

 Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Թերեզա Մարտիրոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել