Երջանկությունը հենց մեր ձեռքերում է։ Կան երեւույթներ, որոնք մեր երջանկության գրավականն են ու անկախ մյուսների կարծիքից՝ պետք է անպայման կատարել դրանք։
1. Ինքներդ կերտեք ձեր ապագան, գտեք ձեր կոչումն այս կյանքում ու պատասխնատվություն կրեք դրա համար։ Մեզ մանկուց սովորեցնում են, որ մեր քայլերն ու արարքները պետք է համապատասխանեն կարծրացած ստանդարտներին եւ ընդունելի լինի մյուսների կողմից։ Փոխարենը պետք է սովորեցնեին, որ հարկավոր է ինքդ քեզ հարցնես, թե ով ես դու, ինչ ցանկություններ ու նպատակներ եւ ինչ ակնկալիքներ ունես կյանքից։ Եթե դեռ չեք մտածել այս ամենի մասին, ուրեմն սկսեք հենց այսօր։
2. Ազատվեք այն ամենից, ինչը կապ չունի ձեզ հետ։ Ձեր կյանքում կան երեույթներ, որոնցից եթե ազատվեք, ոչինչ չեք կորցնի։ Սա զարգացում է համարվում. ազատվելով հնից՝ դուք տեղ եք ազատում ինչ-որ նոր բանի համար։ Այսինքն՝ հարկավոր է վերանայել ձեր կենսակերպը, սովորությունները, պարտավորությունները, սկզբունքները եւ նորովի դիտարկել ամեն ինչ։Քաջ եղեք, փոխեք ձեր կյանքի ընթացքը եւ մի վախեցեք, որ ինչ-որ մեկին դա միգուցե դուր չգա։
3.Ամեն ինչ եռանդով կարեք։ Դժբախտ են այն մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են ուղղակի, առանց հաճույք ստանալու։ Ոմանք կարծում են, որ սա այնքան էլ կարեւոր կետ չէ, սակայն եթե կյանքում ամեն ինչ եռանդով ու հոգով եք անում, ձեր կատարած աշխատանքից դուք ինքներդ հաճույք եք ստանում եւ երջանկանում։
4. Ջանասիրաբար աշխատել եւ նոր ձեռքբերումներ ունենալ։ Մարդն ինքը պետք է կերտի իր ապագան՝ թեկուզ սկսելով ոչնչից։ Իսկ դրա համար առաջին հերթին պետք է ունենալ նպատակ, լինել գործունյա եւ հասկանալ, թե ինչպես կարելի է հասնել ձեր առջեւ դրված նպատակին։ Այս ամենը հասկանալուց եւ ջանասիրաբար աշխատելուց հետո ձեր ցանկություններն իրականություն կդառնան։
5. Ասեք այն, ինչ զգում եք։ Իհարկե, անհրաժեշտ է զուսպ ու քաղաքակիրթ լինել, սակայն չի նշանակում, որ չի կարելի ասել այն, ինչ իսկապես մտածում եք։ Պետք չէ անհանգստանալ, թե ինչ կմտածեն մյուսները։ Ասեք այն, ինչ իսկապես ցանկանում եք ասել, արտահայտեք ձեր տեսակետը՝ առանց բառերն ընտրելու, որովհետեւ չասված խոսքերի համար հետագայում զղջալու եք։
6. Ուշադրություն մի դարձրեք այլ մարդկանց քննադատություններին։ Պետք չէ մշտապես մտածել ուրիշներին դուր գալու եւ նրանց հաճոյանալու մասին։ Մտածեք, թե որքան անտեղի էներգիա եք ծախսում բոլորի կարծիքը հաշվի առնելու վրա։ Ուստի, մշտապես պետք է մտածել միայն սեփական կարծիքի մասին՝ ուշադրություն չդարձնելով մյուսների քննադատությանը։
7. Մի վախեցեք յուրօրինակ եւ խենթ լինելուց։ Մարդիկ սովորաբար փորձում են նմանվել ինչ-որ մեկին եւ օրինակ վերցնել նրանից։ Սակայն դա ի վերջո հանգեցնում է նրան, որ դուք դատարկություն եք զգում ձեր ներսում։ Սովորաբար միշտ գնահատվում են մարդկանց այն հատկանիշները, որոնցով նրանք տարբերվում են մյուսներից։ Հետեւաբար, գնահատեք ձեր յուրահատկությունները եւ երջանիկ եղեք, որ տարբերվում եք մյուսներից։ Մի փորձեք նմանվել մյուսներին, եղեք այնպիսին, ինչպիսին կաք։
MARC CHERNOFF
Աղբյուրը՝ Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին