MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Կիսամերկ խաղալը համարձակություն չէ». Վիկտորիա Սահակյանը՝ «Save Միլիոն»-ում իր կերպարի եւ Մկրտիչ Արզումանյանի հետ խաղի մասին

14:20, 1 հոկտեմբերի

Դերասանուհի Վիկտորիա Սահակյանը, որին հեռուստադիտողն առավել լավ ճանաչում է «Տանդեմ» սիթքոմից եւ «Մահվան ջոկատը» սարսափ սերիալից, օրերս ճակատագրական շիկահերի կերպարում նորովի բացահայտվեց «#SaveՄիլիոն» ներկայացման հանդիսատեսի համար: Հմայիչ ժպիտով եւ երկար ոտքերով աչքի ընկնող երիտասարդ դերասանուհին ներկայացման մեջ բավականին համարձակ հերոսուհու է մարմնավորում, իսկ նրա խաղընկերը, ոչ ավել, ոչ պակաս, Մկրտիչ Արզումանյանն է: Ներկայացման մյուս գլխավոր կերպարներին մարմնավորում են հայտնի դերասաններ Լեւոն Հարությունյանը, Էվա Խաչատրյանը եւ Սերգեյ Գրիգորյանը:

NEWS.am STYLE-ը զրուցել է ծնունով կապանցի դերասանուհու հետ թատրոնում եւ կինոյում իր գործունեության, համարձակ հերոսուհու, Մկրտիչ Արզումանանի հետ խաղի եւ այլ թեմաների շուրջ:

Վիկտորիա, օրեր առաջ կայացավ «#SaveՄիլիոն» ներկայացման պրեմիերան, որի առանցքային դերերից մեկը հենց Ձեզ էր վստահված. ի՞նչ զգացողություններ ունեք պրեմիերայց հետո:

Եթե անկեղծ լինեմ, դատարկության զգացողություն է, որովհետեւ ընկերացել էինք ու արդեն դժվար է առօրյան պատկերացնել առանց ընկերներիս... Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ շատ կարճ ժամանակում հասցրեցինք հանդիսատեսին ներկայանալ հավուր պատշաճի, ինչում իր մեծագույն դերն ունի ռեժիսոր Նորա Գրիգորյանը:

Բավականին հետաքրքիր ու համարձակ հերոսուհու էիք մարմնավորում: Դժվարություններ ունեցե՞լ եք խաղի ընթացքում:

Ոչ մի դժվարություն չկա, եթե գիտակցում ես, որ դերասանը պիտի անկեղծ լինի հանդիսատեսի հետ... համարձակություն է վստահել խաղընկերներիդ ու ռեժիսորին, թե չէ կիսամերկ խաղալը համարձակություն չէ:

Ձեր հիմնական խաղընկերը Մկրտիչ Արզումանյանն էր: Ինչպե՞ս եք նրա հետ աշխատել: Համոզված եմ՝ ծիծաղն անպակաս է եղել:

Իմ ամենալավ ու ստացված համագործակցություններից մեկն էր «#SaveՄիլիոն» ներկայացումը, որի շրջանակում էլ ծանոթացել ու ճանաչել եմ Մկրտիչ Արզումանյան մարդուն... Լավ ու բարի մարդկանց մասին կարելի է երկար գրել, բայց դուք գրքեր չեք հրապարակում չէ՞ (ծիծաղում է): Ամբողջ հոգով սիրում եմ Մկոյին...:

Թատրոնը հենց տարբերվում է նրանով, որ անմիջապես զգում ես հանդիսաեսի հետ կապը, նրանց արձագանքը ամեն մի շարժումիդ կամ խոսքիդ: Եղե՞լ է, որ, առհասարակ, բեմում լինելու ընթացքում ինչ-որ բան Ձեզ շեղի:

Ես աշխատում եմ Կամերային թատրոնում ու բավականին լավ ծանոթ եմ ներկայացման ընթացքում հանդիսատեսի առողջ ռեակցիային... «#SaveՄիլիոնի» դեպքում ներկայացումն ինտերակտիվ չէր, հետեւաբար ոչինչ չէր կարող շեղել ինձ... Պիտի հավատաս այն ամենին, ինչ անում ես...

Վիկտորիա, շատերը Ձեզ բացահայտել են նաեւ «Տանդեմ» սիթքոմից եւ «Մահվան ջոկատը» սերիալից. վերջինը բնույթով սարսափ ժանրին է պատկանում: Հայաստանում հաճախ չեն անդրադառնում այդ ժանրին: Ինչպե՞ս ընդունեցիք ֆիլմում նկարահանվելու առաջարկն ու արդյոք սկզբնականմ շրջանում թերահավատություն չունե՞իք:

«Մահվան ջոկատ»-ում նկարահանվելու առաջարկն ընդունելու գլխավոր նախապայմանը նկարահանող խումբն էր, ում հետ ես ուզում էի աշխատել: Հա, ի դեպ, օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ թիմին՝ համբերատար ու դժվար աշխատանքի համար: Սարսափելի քիչ հանդիպող ժանր է Հայաստանում սարսափ ժանրը, բայց կարծում եմ՝ թիմը կարողացավ արդարացնել բոլորիս սպասումները:

Հումորի ժանրն էր Ձեզ ավելի հոգեհարազատ, թե՞ սարսափ:

Ինձ հոգեհարազատ է մարդը՝ իր բոլոր դրսեւորումներով, զգացողություններով, էմոցիաներով, ապրելակերպով, զգացմունքային դաշտով:

Ձեզ ավելի թատրոնի դերասանուհի՞ եք համարում, թե՞ կինոյի:

Դեռ շուտ է այդ հարցին պատասխանելու համար, կենսափորձ է պետք ունենալ այս բնագավառում՝ հասկանալու համար ...

Ինչպե՞ս է սկսվել Ձեր ուղին դեպի դերասանական արվեստը: Հստա՞կ էիք որոշել, որ դերասանուհի եք դառնալու, թե՞ պատահական եք հայտնվել այս ոլորտում:

Նախ՝ ասեմ, որ ծնունդով Կապան քաղաքից եմ, ընտանիքս այնտեղ է ապրում ցայսօր ու ամենաբարդը այդ ամենի մեջ կարոտն է: Չէ, ոչինչ չեմ որոշել ու վստահ եմ, որ պատահական չեմ հայտնվել այս բնագավառում, պատահական չեմ ապրում այս կյանքը... Մայրս դերասանուհի է, գուցե դա է ամենակարեւոր օգնող հանգամանքնը եղել, որ մանկուց զգամ թատրոնի հոտը:

Վիկտորիա, հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ժամանակին կոնֆլիկտային եք եղել, բայց այժմ փոխվել եք: Ինչի՞ հետ էին կապված լինում հիմնականում այդ կոնֆլիկտները:

Իրոք կոնֆլիկտային, ամբիցիոզ, երկար չմտածող աղջիկ էի, ու էդ ծանր շրջանը համընկավ սովորելուս տարիների հետ, ինչի համար շատ եմ ափսոսում... Համաձայն չէի, հասկանու՞մ եք, անընդհատ համաձայն չէի ինչ-որ բանի հետ, բայց կարծում եմ՝ դա ներքին անհամաձայնություն էր, կողքի մարդիկ կապ չունեին:

Հեռուստատեսային նոր նախագծեր սպասվո՞ւմ են Ձեր մասնակցությամբ: Եթե այո, կարո՞ղ եք փոքր-ինչ բացահայտել դրանք:

Հեռուստատեսային՝ ոչ, բայց բավականին լավ մտքեր ունենք ընկերներիս հետ կինոյի, ինչ-որ հոլովակների, ֆոտոշութերի... Ինձ ներշնչում են մարդիկ, ընկերներս, Անուշիկը (խոսքը Kami Friends Project նախագծի մեներգչուհի Անուշիկի մասին է, որը նաեւ Վիկտորիայի մտերիմ ընկերուհին է. հեղ.), շատ եմ սիրում մարդկանց, ովքեր գնահատում են ժամանակն ու տարածությունը եւ փորձում լինել անկեղծ՝ ցանկացած ասպարեզում:

Կարծում եմ՝ իմ Կամերային թատրոնում էլ կունենանք նորություններ, հետեւեք մեր էջերին, ամեն ինչ իր ճիշտ ժամանակին կլինի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ Վիկտորիա Սահակյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել