Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Եղիսաբեթ Երկրորդը հիացած է Աֆրիկա այցի ընթացքում Մեգան Մարքլի պահվածքով

12:12, 7 հոկտեմբերի

38-ամյա Մեգան Մարքլը, 35-ամյա արքայազն Հարրին եւ նրանց չորս ամսական որդին՝ Արչին, ավարտել են իրենց տասնօրյա այցն Աֆրիկա, եւ այժմ այդ ուղեւորության արդյունքներն ակտիվորեն քննարկվում են թագավորական շրջանակներում։ Այդ առիթով արդեն իսկ արատահայտվել է նաեւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը Լոնդոնից ուշադրությամբ հետեւել է դուքսերի ճանապարհորդությանը։ Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թագուհին գոհ է այցից. ընդ որում, նրան առանձնակի հիացրել է սիրելի թոռան կնոջ պահվածքը։

«Նա նկատել է՝ ինչպես է Հարին դրսեւորվել ավելի հասուն եւ գիտակցված կողմով։ Եվ նա իսկապես հիացած է՝ ինչպես է Մեգանը բարձրացրել իր դիրքերը»,- Us Weekly-ի հետ զրույցում ասել է ինսայդերը։

Ընդ որում, անանուն աղբյուրը հայնել է, որ Մեգան Մարքլն այցի ընթացքում իրեն ցույց է տվել նույնքան անկեղծ եւ բարեսիրտ, որքան իրական կյանքում է. «Դա իսկական Մեգանն է։ Դա կեղծ չէ։ Ու թեեւ դքսուհին երբեք չի փոխարինի լեդիա Դիանային, նա լի է նրա հետքերով քայլել շարունակելու պատրակամությամբ»։

Ի դեպ, Մեգանի եւ Հարրիի հարաբերությունների սկզբնական շրջանում Եղիսաբեթ թագուհին հավանության է արժանացրել թոռան ընտրությունը, թեեւ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել հարսնացուի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի մասին։ Ավելի վաղ ինսայդերները հայտնել են, որ թագուհին հիանում է Մեգանի խելացիությամբ, քաղաքավարությամբ եւ նոր բաներ սովորելու ցանկությամբ։ Բրիտանիայի թագուհին նշել է նաեւ թոռան ընտրալի խանդավառությունը կյանքի եւ աշխատանքի նկատմամբ, որը նրան շատ  է դուր գալիս։

Հիշեցնենք՝ Մեգան Մարքլի, արքայազն Հարրիի եւ նրանց որդու՝ Արչիի շրջագայությունն Աֆրիկայում տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ը։ Այդ ժանակվա ընթացքում զույգը հասցրել է միասին լինել Քեյփթաունում եւ Յոհանեսբուրգում, իսկ Հարին միայնակ այցելել է Բոտսվանա, Անգոլա եւ Մալավի։ Ճանապարհորդության ընթացքում զույգը մեկ անգամ հանրությանն է ներկայացել որդու՝ Արչիի հետ. նրանք փոքրիկի հետ գնացել են Քեյփթաունի արքեպիսկոպոսի հետ հանդիպման։ Այս պաշտոնական միջոցառումը դարձել է ամբողջ տասնօրյա շրջագայության ամենասրտառուչ պահերից մեկը։

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Gettyimages.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել