ԽՈՅԵՐ
Այսօր սիրելի անձնավորության նկատմամբ այնքան քնքշություն կզգաք, որ ինքներդ կցանկանաք ասել ու արտահայտել այն։ Իհարկե, ձեր սիրելին փոքր-ինչ կզարմանա, բայց հավատացեք, որ նրան անչափ հաճելի կլինի։
ՑԼԵՐ
Քարերը հավաքելու ժամանակն է, որովհետեւ ձեր ունեցածները վաղուց ցաք ու ցրիվ եք արել։ Ճիշտ է, հոկտեմբերի 15-ին լուրջ ձեռքբերումներ չեք գրանցի, բայց գործը սկսելը նույնպես շատ կարեւոր է։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը դժվարանում են կանխատեսել, թե ինչ է ձեզ սպասվում հոկտեմբերի 15-ին։ Ուստի, եթե ցանկանում եք ստանալ աստղերի հովանավորությունը, սիրելի էակի հետ երեկոն անցկացրեք բաց երկնքի տակ։ Ճիշտ եւ տեղին որոշումը հենց այդ ժամանակ էլ կկայացնեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ հոգնած ու անկարող եք զգալու։ Ավաղ, ձեր սիրելի անձնավորությունը դժվար թե դա նկատի եւ ձեզնից մեծ ուշադրություն ու հոգատարություն կպահանջի։ Փորձեք նրան ակնարկել, որ դուք այսօր այնքան էլ բարձր տրամադրություն չունեք եւ չեք կարող իրականացնել նրա ցանկությունները։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Չարժե այսօր մոռանալ անձնական կյանքում առկա կարեւոր ու անհետաձգելի խնդիրների մասին։ Չէ որ սիրային հարաբերություններից ավելի թանկ ոչինչ չկա ձեզ համար կյանքի այս փուլում։ Խոստացեք ինքներդ ձեզ, որ կանեք հնարավոր ամեն ինչ՝ ձեր եւ ձեր սիրելիի օրն անմոռանալի դարձնելու համար։
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելիին գոնե ռոմանտիկ եւ սիրային պահերով լի մեկ ժամ տրամադրեք։ Թե ինչպես է պետք դա անել, ինքներդ գիտեք. աստղերը այս հարցում խորհուրդ չեն կարող տալ։ Ձեր առաջադրանքն է՝ սիրելիին առավելագույն հաճույք պարգեւել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հոկտեմբերի 15-ին շատ դժվարությամբ եք իրար հասկանալու՝ չնայած խոսելու եք երկուսիդ համար հասկանալի լեզվով։ Դե ինչ, կամ շփման նոր մեթոդներ գտեք, կամ հարմարվեք նրան, ինչ կա հիմա։ Մնում է սպասել օրվա ավարտին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր սիրելի էակը որոշել է անակնկալ մատուցել ձեզ, բայց դեռ պարզ չէ՝ կանի նա դա, թե ոչ։ Միգուցե իր ծրագրերն իրականացնելու համար ֆինանսական ռեսուրսի, ժամանակի կամ ուժերի պակաս լինի։ Բայց ձեզ ժպիտ պարգեւելու ցանկությունը իսկապես մեծ կլինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փոփոխությունների համար այնքան էլ հարմար օր չէ։ Սա չի նշանակում, որ փոփոխությունների կարիք չկա, պարզապես այսօր դրանք դրական չեն լինի։ Հավատարիմ մնացեք ձեր սիրելի անձնավորությանը, ձեր սկզբունքներին ու համոզմունքներին։ Հենց դրանք են ձեր գրավչության գաղտնիքը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր մտքերը թռչելու են հեռու։ Այդ հեռավոր աշխարհում դուք կլինեք միայնակ ձեր սիրելի էակի հետ եւ կմոռանաք ձեզ շրջապատող ամեն ինչի ու ամենքի մասին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հոկտեմբերի 15-ին հրաշագործ լինելու եւ սիրելի էակի համար հրաշքներ գործելու ցանկություն կառաջանա։ Սակայն գործի անցնելուց առաջ հիշեք, որ ցանկացած հրաշք միշտ չէ, որ ջերմ ընդունելության է արժանանում։
ՁԿՆԵՐ
Ձկների ներաշխարհը կարող է խռովված լինել այսօր եւ նրանց վատ տրամադրությունը կազդի նաեւ մտերիմների վրա։ Այս իրավիճակից դուրս գալ կօգնեն ընտանիքի անդամները։ Միայն սիրելի անձնավորությունը կհասկանա ձեզ եւ լուծում կառաջարկի առկա խնդրի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները