Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 18 հոկտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր կարեւոր իրադարձություն տեղի կունենա ձեր կյանքում, ինչն ուղղակիոեն կազդի սիրային հարաբերությունների վրա։ Գլխավորը կարողանաք ճիշտ գնահատել կատարվածը եւ արագ ու տեղին եզրահանգումներ անել։ Եթե չստացվի, ուրեմն դիմեք սիրելի էակի օգնությանը։

ՑԼԵՐ

Հոկտեմբերի 18-ին սիրելի էակն ինքն իր հանդեպ կարեւոր հաղթանակ կգրանցի, ինչով նա կհպարտանա։ Հավանության արժանացրեք նրա գործողությունները եւ գովաբանեք ձեր սիրելիին, քանզի այսօր նա ձեզնից միայն դա է ակնկալում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ կհաջողվի համոզել սիրելի էակին այն, ինչ պետք է։ Հետեւաբար, մի խելամիտ ցանկություն մտապահեք, մի բան, որը հնարավոր կլինի իրականացնել։ Եվ ամենակարեւորը մտածեք ձեր սիրելիի բյուջեի մասին, որպեսզի վաղը նա չզղջա դրա համար։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր նախանձելու եք ձեր մտերիմներին, ում անձնական կյանքում ամեն ինչ շատ լավ է։ Դուք նրանց հարաբերությունները համեմատելու եք ձերի հետ. ավաղ ոչ հօգուտ ձեզ։ Բայց չի բացառվում նաեւ այն, որ ձեր ընկերներն էլ ձեզ են նախանձում, քանզի նրանք էլ լավ գիտեն իրենց սիրելիների թերությունները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին սիրելի էակի մասին կիմանաք կարեւոր տեղեկություն, ինչը կարող է առաջիկա մեկ շաբաթում փոխել ձեր անձնական կյանքը։ Քանի որ սիրելի էակը չի գիտակցի այդ տեղեկության նշանակությունը, ձեր արձագանքը անսպասելի կլինի նրա համար։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելի էակի հետ մտածեք մնայուն արժեքների մասին։ Հենց նրա հետ դուք կվերանայեք ձեր համոզմունքներն ու սկզբունքները եւ հնարավոր է արմատապես փոխեք ձեր տեսակետը մի շարք հարցերում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր, հնարավոր է, իրականություն դառնան սիրելի էակին վերաբերող բոլոր մտավախությունները։ Կկատարվի այն, ինչից վախենում էիք։ Սակայն միգուցե ամեն ինչ այնքան էլ սարսափելի չլինի, եւ օրն այնքան էլ վատ չավարտվի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ժամանակն է մտածել այն ամենի մասին, ինչը դեռ չեք հասցրել անել։ Անհապաղ գործի անցեք։ Սիրելի էակի հետ ցուցակ կազմեք եւ գրեք, թե ինչ եք ցանկանում ունենալ առաջիկա երկու շաբաթում։ Դե, սկսեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին սիրելի էակին նկատողություն անելու մեծ ցանկություն կառաջանա՝ նրան ճիշտ ուղղություն ցույց տալու համար։ Դուք կցանկանաք նրան ապացուցել, որ այս հարցում նա սխալվել է։ Բայց ձեզ մոտ դա հազիվ թե ստացվի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միասին աշխատանքը չի մտերմացնի ձեզ։ Եթե մտածել եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալու եւ նրան գրավելու համար ցանկանում եք միասին աշխատելու ծրագրեր մշակել, աստղերը հուշում են, որ դրանք ձախողվելու են։ Մտածեք միասին հանգստանալու մասին։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հիանալի օր միանգամից մի քանի սրտեր գրավելու համար։ Այսօր ձեզ համար դա շատ հեշտ կլինի։ Մեկ  գրավիչ հայացք եւ հետաքրքրող անձնավորությունը ձերն է։ Իսկ թե ինչպես է պետք վարվել նրա հետ, ինքներդ որոշեք։

ՁԿՆԵՐ

Ամեն ինչ շատ պարզ է՝ առավոտյան «բարի լույս», երեկոյան «բարի գիշեր»։ Նույնիսկ եթե ձեր սիրելին ձեզնից շատ հեռու է, նա անպայման շոյված կլինի ձեր հոգատարությունից։ Ձեր մեկ սմս հաղորդագրությունից նա իրեն շատ սիրված ու պիտանի կզգա։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել