MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Բեյոնսեն նկարահանվել է բաց դեկոլտեով համարձակ մինի հագուստով

23:11, 10 հոկտեմբերի

38-ամյա Բեյոնսեն երկրպագուներին ներկայացել է բաց հագուստով։ 49-ամյա Շոն Քարթերի (Jay-Z) կինն անկեղծ դեկոլտեով մինի հագուստով է։

«Single ladies» հիթի կատարողը վերջին ժամանակներս հազվադեպ է երկրպագուներին ուրախացնում նոր կոմպոզիցիաներով եւ նրանց ներկայանալով։ Երկվորյակների՝ Ռումիի եւ Սերի ծնվելուց հետո արտիստն  ավելի շատ ժամանակ է հատկացնում ընտանիքին։ Երգչուհու նոր լուսանկարները իրարանցում են առաջացրել երկրպագուների շրջանում։

Բեյոնսեն գայթակղիչ դիրքով լուսանկարվել է թանկարժեք հագուստով։ Նա բլեյզեր է կրում, որն առանձնանում է բացվածքներով ու խոր դեկոլտեով։ Աստղը «մոռացել» է ներքնազգեստ հագնել։ Ժակետը նաեւ մերկացրել է նրա մեջքը։ Վառ կերպարը լրացրել է մինի-կիսաշրջազգեստը։ Հագուստի արժեքը 2918 ֆունտ ստեռլինգ է։ Դիզայները բրիտանացի մոդելյեր Քրիսթոֆեր Քեյնն է։

Երգչուհին բարդ սանրվածք չի արել եւ պարզապես արձակել է երկար մազերը։ Ֆոտոսեսիայի համար նա դարչնագույն երանգներով դիմահարդարում է ընտրել։ Կերպարի գլխավոր շեշտը շքեղ զարդերն են՝ սպիտակ ոսկուց եւ ադամանդակուռ խոշոր ականջօղերը, ինչպես նաեւ բացառիկ մատանիները։ Ի դեպ, թանկարժեք իրերի հանդեպ սերը Բեյոնսեն սերմանել է նաեւ յոթնամյա դստերը՝ Բլու Այվիին։

Երկրպագուները գնահատել են իրենց կուռքի նոր լուսանկարները։ Ոմանք ենթադրել են, թե երգչուհին այդ լուսանկարներով ակնարկում է, որ շուտով նոր երգ է լինելու։

«Սրանք գովազդային լուսանկարներ են։ Ասա, որ այդպես է։ Ե՞րբ են թողարկվելու նոր երգերը», «Այնքան եմ ուզում լսել քո նոր ալբոմը։ Դու մեզ բոլորովին չես խնայում։ Ստիպված ենք խելքներս թռցնել յուրաքանչյուր նոր լուսանկարից, որովհետեւ առհասարակ ընդհատակ ես անցել», «Բեյ, ցնցող տեսք ունես։ Ինձ դուր է գալիս, որ երեք երեխաների ծնվելուց հետո դու վստահ ես քո կազմվածքի հարցում եւ համարձակ այսպիսի մինի ես հագնում»,- գրել են նրանք մեկնաբանություններում։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել