Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Նկարահանման բարդությունների, Արփիի ու Միհրանի հետ աշխատելու եւ նոր կերպարի մասին. Մկրտիչ Արզումանյանը՝ «Ֆեյք մամա» սիթքոմում (ֆոտո)

13:32, 12 հոկտեմբերի

Օրերս «Արմենիա TV»-ի եթերում մեկնարկեց Հարություն Խալաֆյանի «Ֆեյք մամա» նոր սիթքոմը, որում Մկրտիչ Արզումանյանին կտեսնենք նոր եւ կրկին հումորային կերպարով: Նա մարմնավորում է այգեպան Վրեժին, որի հանդիպումը Արփի Գաբրիելյանի հերոսուհու հետ նոր շրջադարձ է բերում իր կյանքում:

Մկրտիչ Արզումանյանի խոսքով՝ սիթքոմի նկարահանումներն իր համար դժվարությամբ են սկսվել, քանի որ դրանց զուգահեռ զբաղված էր նաեւ «#SaveՄիլիոն» ներկայացման փորձերով, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին:

Մկրտիչ Արզումանյանի հետ մեր նոր հարցազրույցի թեման «Ֆեյք մամա» սիթքոմն ու իր նոր հերոսն են:

«Նկարահանման առաջարկը ստացել եմ «Արմենիա» հեռուստաընկերության կողմից: Բավական երկար ժամանակ կար այս նախագծի միտքը, սակայն մի շարք այլ նախագխերի իրականացումից հետո միայն այսօր հերթը հասավ այս սիթքոմին: Հուսով եմ՝ այն կսիրվի ու կընդունվի հեռուստադիտողի կողմից, եւ բոլորիս համար լավ նախագիծ կդառնա»,-ասում է դերասանը, որը սովորաբար մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո է համաձայնվում լինել այս կամ այն նախագծում, իսկ որոշումը կայացնում է՝ հաշվի առնելով սցենարական լուծումներն ու թիմային պրոֆեսիոնալ աշխատանքը.

«Ամենակարեւորը նախագծի միտքն է, երբ այն հետաքրքիր է, եւ դու հասկանում ես, որ ցուցադրման ընթացքում հեռուստադիտողը չի ձանձրանա, եւ որ որակը մշտապես կապահովվի նկարահանման խմբի կողմից. սրանք են հիմնական նախապայմանները: Ի դեպ, կարեւոր օղակներից մեկը սցենարիստների աշխատանքն է, ովքեր միշտ կադրից դուրս են, բայց ապահովում են քո վստահությունը նկարահանման հրապարակում»:

Սիթքոմի մյուս գլխավոր հերոսներին մարմնավորում են Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, որոնց հետ Մկրտիչն արդեն աշխատելու հնարավորություն ունեցել էր «Ֆուլ Հաուս» սիթքոմի շրջանակում. ասում է՝ դերասանական այս կազմի հետ միշտ սիրով է նկարահանվում.

«Շատ հաճելի է աշխատել Արփիի եւ Միհրանի հետ. շատ դրական, պայծառ, լուսավոր ու տաղադավոր մարդիկ են:

Հիմնական դերասաններից է նաեւ Արթուր Հարությունյանը, որը շատ տաղանդավոր է. նրա հետ համագործակցությունը եւս հրաշալի է ու շատ ստացված: Ուրախ եմ, որ այս կազմով միասին ենք այս ճանապարհն անցնում»:

Մկրտիչ Արզումանյանի հերթական կերպարը գյուղացի է, որը պատրաստ է տարբեր աշխատանքներ կատարել՝ երեխաների եւ իր ապրուստն ապահովելու համար: Դերասանը, որն իր կարիերայի ընթացքում շատ հնարավորություններ է ունեցել գյուղացու կերպար մարմնավորելու, ասում է՝ այս դեպքում փորձել է այնպես անել, որ իր նոր կերպարը տարբերվի նախորդներից:

«Կերպարս ապրում է գյուղում. վարպետ է, որը ցանկացած աշխատանք փորձում է կատարել՝ իր ապրուստն ու երեխաների բարեկեցիկ կյանքն ապահվելու համար: Նա ամեն ինչ անում է, բայց, երբ պատահական հայտնվում է ստեղծված իրավիճակի մեջ, տեսնում ենք, թե ինչպես է փոխվում: Փորձել եմ այնպես անել, որ տպավորություն չստեղծվի, թե նա շատ հեռավոր, խուլ գյուղից է, որովհետեւ բազմիցս խաղացել եմ նմանատիպ կերպարների: Բարբառային շատ տարրեր աշխատել եմ չկիրառել: Ցանկացած դերասանի համար, ով հարգում ու սիրում է իր աշխատանքը, կարեւոր է չկրկնվելը. դրանով պայմանավորված՝ որոշեցի նման մոտեցում ցուցաբերել կերպարիս»:

Ինչպես խաղընկերների՝ ռեժիսոր Հարություն Խալաֆյանի հետ էլ Մկրտիչ Արզումանյանը բազմիցս աշխատելու հնարավորություն ունեցել է.

«Հարություն Խալաֆյանի հետ երկար տարիներ է, ինչ աշխատում եմ՝ երեւի արդեն տասը տարուց ավել: Միասին տարբեր հեռուստատեսային եւ գովազդային նախագծեր ենք իրականացրել: Մեր համատեղ առաջին մեծ նախագիծը «Տնփեսան» էր, որը բավականին սիրվել էր հեռուստադիտողի կողմից: Կարծում եմ՝ նախագիծը դեռ ապրելու ժամանակ ուներ, բայց ինչ-ինչ պատճառներերով, ցավոք, ավարտվեց: Ես այդ նախագիծը շատ էի սիրում. Որպես դերասան՝ այն նոր փորձ էր ինձ համար: Այնուհետեւ եղել է «Մեծից փոքր» նախագիծը, իսկ երրորդն արդեն «Ֆեյք մամա»-ն է»:

Ի դեպ, դերասանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ ճակատագրի է արժանանալու նրա եւ որդու մասնակցությամբ «Մեծից փոքր» նախագիծը. արդյոք շարունակություն ունենալո՞ւ է.

««Մեծից փոքր»-ն ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է բաղկացած լինի 12 մասից: Եթե լավ զարգացումներ եւ լավ մտքեր լինեն, որը թույլ կտա այն եւս մեկ եթերաշրջանով երկարաձգել, իհարկե, թե ես, թե որդիս, սիրով կնկարահանվենք»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել