Վերա Բրեժնեւան Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Very Vera կապսուլային հավաքածուի ներկայացման ընթացքում: Այս հավաքածուն ռուս աստղի հետ թողարկել է Aquazurra ապրանքանիշը: Արտիստին այդ իրադարձության առիթով շնորհավորելու էին գնացել Ֆիլիպ Կիրկորովը, Ելենա Պերմինովան եւ բազմաթիվ այլ աստղեր:
Լուսանկարում, որն արվել է մոսկովյան բուտիկում, 37-ամյա աստղը պատկերված է սեւ հագուստով` լայն թեւքերով բլուզ միջնադարյան ոճով, կաշվե լեգինսներ, ոսկեգույն զարդով գոտի եւ բարձրակրունկ կոշիկներ:
«Երեկվա երեկոն կմնա իմ հիշողություններում, իսկ լուսանկարներն` այստեղ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության, շնորհավորանքների ու ինձ հավատալու համար: Ես ուրախ էի տեսնել բոլորին: Ցավոք, միայն 10 լուսանկար է տեղավորվում»,- գրել է նա:
«Դիցուհուի, պարզապես դիցուհի, «Անիրական գեղեցիկ Վերա», «Ամուսինը ձեզ չի՞ խանդում», «Այնքան տարվեցի քո լուսանկարով, որ բաց թողեցի կանգառը»,- հիացական մեկնաբանություններ են գրել հետեւորդները: Նրանցից մեկն աստղի համար համաշխարհային համբավ է կանխագուշակել:
Aquazurra -ի Very Vera հավաքածուն մշակվել է ապրանքանիշի հիմնադիր Էդգարդո Օսորիոյի նախաձեռնությամբ: Դիզայներն անձամբ է զանգահարել ռուս երգչուհուն, նրանք հեռախոսով քննարկել են գաղափարը, ապա «ՎԻԱ Գրա»-ի նախկին մասնակիցը մեկնել է Միլան` անձամբ ծանոթանալու եւ մանրամասները քննարկելու համար: Ապրանքանիշը նախկինում համագործակցել է Կլաուդիա Շիֆերի հետ, այդ պատճառով ինչպես խոսոտավել է Բրեժնեւան, «հաջորդ հավաքածուն թողարկելը կրկնակի պատասխանատվություն էր»:
Աղբյուրը՝ EG
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:47, 15 դեկտեմբերի
Անատի Սաքանյանը ներկայացրել է տոնական վառ դիմահարդարում22:14, 15 դեկտեմբերի
Ամենօրյա սովորություններ, որոնք ծերացնում են ձեզ21:44, 15 դեկտեմբերի
«Էսօր ու՞մ տուն շնորհքով ներխուժենք…»․ Մկրտիչ Արզումանյան21:12, 15 դեկտեմբերի
Ինչպիսի հայրեր են Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները20:44, 15 դեկտեմբերի
Casual ոճ` Արմինկայից20:21, 15 դեկտեմբերի
Գիտեի՞ք արդյոք. «Արմագեդոն». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին19:39, 15 դեկտեմբերի
Սառցե գահ, տոնածառ, առատ ձյուն․ Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ Սուրգուտից19:21, 15 դեկտեմբերի
Նիհարում ենք մինչեւ Ամանոր. հոլիվուդյան էքսպրես-դիետա18:48, 15 դեկտեմբերի
Միշտ կանացի ու նուրբ․ Դիանա Գրիգորյանի նոր հրապարակումը18:18, 15 դեկտեմբերի
Երկար ոտքեր, մինի զգեստ․ այսպես կարող է միայն Քեթի Տոպուրիան17:45, 15 դեկտեմբերի
«Իմ սեւ սիրտն ու ձեր վարդագույն նոր տարին»․ Անդրանիկ Հարությունյան17:17, 15 դեկտեմբերի
Խորը բացվածքով զգեստն Իրինա Շեյքին ոչինչ չի տվել. մոդելը չի թաքցրել ներքնազգեստը