Ռեժիսոր Թոդ Ֆիլիփսը «Ջոկերում» առաջարկում է պատմության մեջ ամենակուլտային չարագործներից մեկի վերաբերյալ սեփական տեսակետը: Իրականում Ջոկերին անվանում են Արթուր Ֆլեկ՝ սա ռեժիսորի հորինած անունն է, հերոսը երբեք չի էլ ունեցել որպես այդպիսին կանոնիկ անուն: Դե նաեւ Ջոկերն ընդհանրապես չունի կայուն եւ միանշանակ պատմություն:
Մի կողմից՝ խելահեղորեն հետաքրքիր է ֆիլմ նկարահանելու գաղափարն այն մասին, թե ինչպես է Ջոկերն, ըստ էության, դառնում չարագույժ ծաղրածու-մարդասպան, իսկ մյուս կողմից՝ հերոսին պարուրող գաղտնիքի վարագույրը մշտապես ամենից լավ է նպաստել նրա վախեցնող կերպարին:
Ինքը՝ Արթուր Ֆլեկը, հանճարեղ Խոակին Ֆենիքսի փառահեղ պերֆորմանսում, միաժամանակ հիշեցնում է բոլոր այն Ջոկերներին, որոնց մեծ էկրանին արդեն տեսել են, բայց, միեւնույն ժամանակ, սա միանգամայն այլ բան է:
Ֆիլիփսի ֆիլմում Ջոկերը նույն խելագար հոգեխանգարվածն է, որն իրենից ներկայացնում է Գոթեմի գլխավոր սպառնալիքը: Արթուր Ֆլեկն արմատապես տարբերվում է միայն նրանով, որ նրա փոխակերպումը Ջոկերի ամբողջ ֆիլմում գրավում է ոչ թե ուղղակի կենտրոնական դերը, այլ նաեւ հասցված է բացարձակ չարիքի այնպիսի մակարդակի, որ նրան հետեւելն իսկապես սարսափելի է:
Ջոկերը ոչ թե համակրանք է հարուցում, այլ ավելի շուտ՝ խղճահարություն: Նա չի խոսում հայտնի կուլտային մեջբերումներով, նա չի զվարճանում, նա չի փորձում ինչ-որ բան ապացուցել, նա պարզապես գործում է՝ ելնելով իր անձնական դրդապատճառներից ու նպատակներից: Իսկ նրա դրդապատճառները չափազանց պարզ են ու մարդկայնորեն ողբերգական:
Ֆիլիփսի մոտ Գոթեմը ոչ ամենամեծ բյուջեի պատճառով նման է Նյու Յորքին, բայց խիստ սոցիալական շրջանակով: Ռեժիսորը հենց Արթուրի պրիզմայով ընդգծում է անտարբերությունը կամ ավելի շուտ՝ բռնությանը քաղաքի սովոր լինելը: Ոչ ոքի չեն զարմացնում գիշերը նրբանցքում կնոջ ճիչերը, ոչ ոք չի նկատում հրաձգությունը եւ առավել եւս՝ ոչ ոք օգնության չի հասնի:
Կատարյալ պայմաններ են, որ ի հայտ գա «Ջոկերը»՝ բազում հոգեկան եւ ֆիզիկական հիվանդություններով մարդը: Հեղինակները ջանացել են իրենց հերոսին հնարավորինս իրատեսական դարձնել՝ տրամաբանորեն բացատրելով հերոսի անգամ ամենակոմիքսային դետալները:
Բոլորը Խոակին Ֆենիքսից ինչ-որ մեծագույն բան էին ակնկալում, եւ այդ մեծագույնը ստացել են: Այն, թե ինչպես է խոսում Ֆենիքսը, շարժվում, ժեստիկուլյացիա անում եւ շրջապատող աշխարհին նայում, ուղղակի կախարդում է, բայց ամենեւին չի գրավում: Արթուրին օգնելու ցանկություն է առաջանում, բայց հիշողությունն այն մասին, որ ավելի լավ է դա չանել, ամեն անգամ գերակա է լինում, երբ Խոակին Ֆենքիսը սկսում է կադրում ծիծաղել. դրա մեջ ինչ-որ հիվանդագին ու դիվական բան կա:
«Ջոկերը» կինո է այսօրվա հակահերոսի մասին: Արթուրը հակահերոս է միայն այն պատճառով, որ նրա մեջ լուսավոր կողմեր կան, որոնք ամեն անգամ ճնշում է նրան շրջապատող հասարակությունը: Բայց այն, միեւնույն է, կա, չնայած դրսեւորվում է բավականին ագրեսիվ ձեւով:
P.S.
«Ջոկերը» կատարյալ սուպերհերոսական կինոկոմիքս է, որն ապացուցում է, որ այս ժանրը շարունակում է զարգանալ մեծ էկրաններին, եւ որ այն դեռ կարելի է շարունակաբար փորձարկել ու փորձարկել:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»