«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայկական շոու-բիզնեսը` Աշոտ Ղազարյանի 70-ամյակին նվիրված համերգին (տեսանյութ)

20:03, 14 հոկտեմբերի

Երգ, պար, հումոր, բարձր տրամադրություն ու անսահման ջերմություն` թե բեմում, թե դահլիճում: Իհարկե, այլ տրամադրություն չէր էլ կարող տիրել, երբ բեմում Աշոտ Ղազարյանն է` շրջապատված ընկերներով, գործընկերներով եւ հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի կատարողներով, որոնք երեկ` հոկտեմբերի 13-ին համախմբվել էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում` նշելու ՀՀ ժողովրդական արտիստի 70-ամյա հոբելյանը:

Նման հումորային երեկո դերասանն արդեն հասցրել է ունենալ Մոսկվայում, իսկ Հայաստանում եւս մեկ հոբելյանական համերգ ունենալը հանդիսատեսի «պահանջն էր»: Ինքը` հումորիստը խոստովանում է` երեկոն չէր լինի առանց ընկերների ջանքերի, թե չէ ինքը, ինչպես նշում է, չի սիրում նման կերպ նշել տաեդարձները:

Համերգից առաջ Աշոտ Ղազարյանը հուզված էր, բայց դա սովորական երեւույթ է տարիների փորձ ունեցող արտիստի համար.

«Կապ չունի, որ 70-ամյակիս հոբելյանն է: Միշտ բեմ դուրս գալուց առաջ, սկսած ամենասկզբից, շատ եմ հուզվել, աղոթել եմ: Ամեն անգամ, երբ բեմ եմ դուրս գալիս, ասես առաջին անգամը լինի»,-ասում է նա:

Հայտնի հումորիստի համերգին ներկա էին հայկական շոու-բիզնեսի, գրեթե, բոլոր ներկայացուցիչները. ոմանց ինքն է հրավիրել, ոմանք` իրենք են առաջարկել մասնակցել.

«Գեղարվեստական մասով չեմ զբաղվել: Նկարահանումներ էի իրականացնում, չէի հասցնում: Համերգին բավական երկար ենք պատրաստվել, երեւի` երկու ամիս: Դժվար էր համատեղել այդքան արտիստի, փորձեր կատարել...

Ես ինքս չէի ուզում նշել նման մեծ ձեւով... Չէ, ես այդքան անհամեստ չեմ»,-ասում է նա:

Համերգի հանդիսավարներն էին Հրանտ Թոխատյանը, Լեւոն Հարությունյանն ու Գրիշա Աղախանյանը: Վերջինը լրագրողների հետ զրույցում կիսվեց.

«Աշոտի հետ ցանկացած հանդիպումն ու շփումը հումոր է: Լավ տրամադրությունն իշխում է այդ շփման ամբողջ ընթացքում: Դա ամենակարեւոր բանն է. իմ բախտը բերել է, որ շփվում եմ նման հումորով մարդկանց հետ»:

Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը Լիլի Մորտոյի հետ միասին բեմում ներկայացրին հումորային պատմություններ. հումորը` հումորով, բայց Ռաֆայելը վստահ է` Աշոտ Ղազարյանը փայլուն դերասան է նաեւ դրամատիկ ժանրում.

«Իրականում Աշոտ Ղազարյանը շատ խորը ներաշխարհ ունի, ու կարծում եմ` ժամանակն է, որ ավելի շատ դրամատիկ դերեր կերտի, որովհետեւ նրա մոտ դա էլ է շատ լավ ստացվում»:

Ետնաբեմում բոլորից շատ հուզված էին Աշոտ Ղազարյանի թոռնիկները` Անահիտն ու Բորիսը, որոնք Երեւան էին ժամանել Սոչիից` հատուկ պապիկի հոբելյանական համերգին մասնակցելու համար.

«Եվ շատ ուրախ ենք, եւ շատ հուզված: Շատ ենք սիրում նման միջոցառումներ: Պապիկին երջանկություն ենք մաղթում: Որքան երկար նա ապրի, այնքան երջանիկ կլինենք մենք»,-ասում են նրանք:

Աշոտ Ղազարյանն այն արտիստն է, որին ճանչում ենք մանկությունից: Դերասանի հետ մեկ հանդիպումն ու շփումը շատերիս համար է երազանք եղել. բացառություն չէ նաեւ Գարիկ Պապոյանը.

«Չեմ հիշում որեւէ տարիք, որ Աշոտ Ղազարյանին չեմ ճանաչել. նա միշտ եղել է ու միշտ էլ լինելու է: Բախտ եմ ունեցել նկարահանվելու Աշոտ Ղազարյանի հետ, երբ ինձ համար դեռ երազանք էր նրա հետ շփվելը. առաջարկ ստացա «Մեր բակը» սերիալում նկարահանվելու, իսկ նկարահանման ամեն մի րոպեն ինձ համար հետաքրքիր պատմություն էր: Աշոտ Ղազարյանին առողջություն եմ մաղթում. Եվս 70 տարի է պետք, որ նա կարողանա վայելել այն ամբողջ սերը, որ կա իր հանդեպ»,-նշեց հումորիստը:

Աշոտ Ղազարյանի հումորային համերգ-երեկոյին ելույթ ունեցան նաեւ Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Էրիկը, Սոնան, Արսեն Սաֆարյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Հարութ Փամբուկչյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արամեն, Ներսիկ Իսպիրյանը, Արթուր Գրիգորյանը, Հայկոն, Ռուբեն Սասունցին, Զարուհի Բաբայանը, «Ամարաս» պարային համույթը եւ այլք: Նրանցից շատերին կտեսնեք նաեւ մեր պատրաստած տեսանյութում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել