Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Պարոնա՛յք, դուք ռասիստներ եք. Հիլարի Քլինթոնը մեղադրել է Մեգան Մարքլին թունավորողներին

20:12, 15 հոկտեմբերի

Ամերիկացի քաղաքական գործիչ եւ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը դատապարտել է նրանց, ովքեր Մեգան Մարքլին թունավորում են: Բրիտանական The Sunday Times-ի հետ հարցազրույցում Հիլարին հայտարարել է, որ  Սասեքսի դքսուհու հանդեպ բացասական վերաբերմունքը հաճախ առաջանում է նրա ծագման եւ մաշկի գույնի պատճառով.

«Այն, թե նրան ինչպես են վերաբերվել, ուղղակի անհասկանալի է: Եթե պատճառն իսկապես այն է, որ նա խառը ռասայից է ծագում, ապա ամոթ նրանց բոլորին»:

Քլինթոն ավագի հետ միասին հարցազրույց է տվել նաեւ նրա դուստրը՝ Չելսին, որը նույնպես աջակցել է Մեգանին.

«Ես նրան անձամբ չեմ ճանաչում, բայց որպես մարդ, որը նրան հարգում է, անչափ շնորհակալ եմ նրան, որ չի հուսահատվում եւ շարունակում է կատարել այն աշխատանքը, որը կատարելուն, նրա զգացողությամբ, կոչված է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեգանն ու Հարրին որոշել են դատի տալ տաբլոիդներին, որոնք տեղեկություններ են տարածում Մեգանի կյանքի մասին։ Խոսքը մասնավորապես նրանց մասին է, որոնք հրապարակել են Մեգանի նամակը: Դրանից բացի, արքայազն Հարրին հայտարարել է, որ մտադիր է գտնել դքսուհու վրա կատարված հաքերային հարձակումների մեղավորներին, որոնց հետեւում, նրա կարծիքով, նույնպես տեղական լրատվամիջոցներն են կանգնած:

Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ Vanity Fair, PageSix, Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել