Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայ հայտնիներն ու Մալեֆիսենտան՝ «Ռիո Մոլ»-ի «Սինեմա Սթար»-ում մասնակցեցին «Մալեֆիսենտա. Խավարի տիրուհին» ֆիլմի պրեմիերային (ֆոտո)

12:08, 17 հոկտեմբերի

«Ռիո Մոլ»-ի «Սինեմա Սթար» կինոթատրոնում երեկ՝ հոկտեմբերի 16-ին,  սպասված պրեմիերա էր: Մեծ էկրանին Անջելինա Ջոլին էր՝ իր ողջ հմայքով, «չար» ու «բարի» կողմերով:

Հոլիվուդյան աստղի մասնակցությամբ «Մելեֆիսենտա. Խավարի տիրուհին» ժապավենի երեւանյան պրեմիրերան կայացավ հայ հայտնիների ներկայությամբ եւ համեղ հյուրասիրությամբ:

Նրանք, ովքեր դիտել էին ֆիլմի առաջին մասը, մինչ պրեմիերան անհամբերությամբ  էին սպասում բացահայտելու, թե ինչ ճակատագրի պետք է արժանանային խավարի փերի Մալեֆիսենտան եւ «քնած-արթնացած» գեղեցկուհի Ավրորան:

Ռեժիսոր Ժոակիմ Ռոննինգը դեռեւս առաջին ֆիլմում «Դիսնեյ»-ի հայտնի հեքիաթի չարագործին նոր երանգ տվեց՝ ներկայացնելով նրա պատմությունն ու ցույց տալով, որ յուրաքանչյուր չարության ետեւում թաքնված է ոտնահարված բարությունը:

«Մալեֆիսենտա» ֆիլմի նոր պատումում ռեժիսորն ավելի խորն է ներկայացնում խավարի փերու պատմությունը, ծանոթացնում է խավարի մյուս բնակիչների հետ ու նկարագրում Ավրորայի եւ արքայազն Ֆիլիպի սիրո պատմությունը, որը ստիպված է լինում մի շարք փորձությունների ենթարկվել՝ հաղթահարելով չարությունն ու պատերազմները, կնքելով երկար սպասված խաղաղությունը մարդկության եւ ճահճուտի բնակիչների միջեւ:

Անջելինա Ջոլիի հմայքը երկրպագուները նոր ֆիլմում կկարողանան գնահատել նորովի: Բացի հայտնի սեւ հագուստից՝ դերասանուհուն կտեսնեք նոր կերպարով, իսկ նրա հերոսուհուն՝ նոր հույզերով եւ պայքարով:

Ավրորայի դերում կրկին կտեսնեք նրբակազմ Էլլ Ֆաննինգին. ի տարբերություն առաջին ֆիլմի՝ այս ֆիլմում նրա հերոսուհին ավելի հասուն է, ուժեղ եւ կամային:

Ֆիլմում մի շարք նոր հերոսների եւ դերասանների կողքին իր կերպարով փայլում է լեգենդար Միշել Փֆայֆերը, որը մարմնավորում է թագուհի Ինգրիսին: Վերջինը նոր պատումի գլխավոր չարագործն է, որը փորձում է օգտագործել որդու եւ սիրելիի զգացմունքները՝ սեփական նենգ նպատակներն իրագործելու համար:

Մեծ պրեմիերայի առթիվ «Ռիո Մոլի» «Սինեմա Սթարը» իր թեմատիկայով համապատասխանում էր ֆիլմի տրամադրությանը. ցուցադրությանը ներկա էր անձամբ «Մալեֆիսենտան», որը սիրով լուսանկարվեց բոլոր ցանկացողների հետ, իսկ մանուկներից շատերը փորձել էին համապատասխանել գլխավոր հերոսուհու կերպարին:

Պրեմիերային ներկա էին նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնիներից շատերը, այդ թվում՝ Արփի Գաբրիելյանը, Իրինա եւ Լուսինե Թովմասյաններն իրենց դուստրերի հետ, դիզայներ Ֆաինա Հարությունյանը, Արմեն Երիցյանը, մենեջեր Նունե Խուրշուդյանը, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը եւ այլք: Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոտռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել