Milan Fashion Week-ին մասնակցելը երազանք է շատ դիզայներների համար, քանի որ նման շոուն մեծ ճանաչում է բերում՝ թե լուսաբանման, թե համագործակցությունների տեսանկյունից: Հայկական eLSi նորաձեւության տան տնօրեն Լիանա Սարգսյանին, սակայն, արդեն երկրորդ տարին անընդմեջ հաջողվում է ներկայանալ հեղինակավոր նորաձեւության շաբթվան:
Այս տարի շոուի ընթացքում դիզայները ներկայացրել է իր գարուն-ամառ հավաքածուն՝ համագործակցելով չինական հայտնի Merrige բրենդի հետ: Թե ինչպես է ստացվել միջազգային այս համագործակցությունն ու ինչ տպավորություններ ունի հեղինակավոր ցուցադրությունից, Լիանան պատմել է NEWS.am STYLE-ին:
«Merrige-ի հետ համագործակցության առաջարկը եղել է հենց իրենց կողմից: Նախապես մի քանի ամիս առաջ ուղարկել էին ներքնազգեստները, որոնք հիմք ընդունելով՝ ստեղծել եմ հավաքածուն եւ պատրաստվել Միլանի նորաձեւության շաբաթվան»:
Իսկ ինչպե՞ս հայ դիզայներին հաջողվեց հայտնվել Milan Fashion Week-ին: Լիանան այսպես է մեկնաբանում.
«Դա տարիների մեծ եւ երկար աշխատանքի հետեւանք է. այն սկսվել է Վենետիկի փառատոնի փակ ցուցադրությունից, այնուհետեւ շարունակվել Դուբայում, երբ ներկայացանք այնտեղի նորաձեւության շաբաթին, որից հետո՝ Մոսկվայի Mercedes Benz շուին: Այդպես՝ ծանոթություններ ձեռք բերելով, մեծ ներդրումներ եւ աշխատանք կատարելով հասանք Միլանի նորաձեւության շաբաթ»:
Լիանան, սակայն, դժվարացավ վերհիշել, թե ինչ հույզեր ուներ, երբ իր հավաքածուն ցուցադրվում էր Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում.
«Շոուի ժամանակ չեմ կարողանում կենտրոնանալ տպավորություններիս վրա, որովհետեւ հիմնականում ետնաբեմում եմ լինում, լարված պատրաստվում ենք ցուցադրությանը, որպեսզի ամեն ինչ իր հունով գնա: Աշխատանքի արդյունքն արդեն վայելում ենք սոցցանցերի լուսաբնումներով, բլոգերների պատրաստած նյութերով, կողքի կարծիքները լսելով: Մի խոսքով՝ շոուի ժամանակ ոչինչ չենք հասցնում տեսնել, բայց հետագայում այդ կարծիքները լսելով հասկանում ենք՝ ինչպես է անցել, ինչ ենք արել կամ ինչը շտկելու եւ բարելավելու կարիք ունենք»:
Ցուցադրությանը հայ դիզայները ներկայացրել է 28 նմուշ, որոնք ցուցադրել են արտերկրի հայտնի գործակալությունների մոդելները.
«Մոդելները հայուհիներ չէին, նորաձեւության շաբաթների ժամանակ համագործակցում ենք կոնկրետ մոդելային ընկերությունների հետ. ինչ վերաբերում է նրանց ընտրությանը, նշեմ, որ մոտ 600 հայտից ընտրել ենք 28-ին, ինչը եւս երկար աշխատանքի արդյունքում է տեղի ունեցել»:
Հավաքածուն Լիանայի բնորոշմամբ՝ նախատեսված է համարձակ, աշխատասեր բիզնես լեդիների եւ, առհասարակ, նրանց համար, ովքեր իրենց ներաշխարհով եւ ցանկություններով կհամապատասխանեն տվյալ հագուստին:
«Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր զգեստները միշտ լինեն կանացի»,-ասում է նա ու հավելում. «Այժմ էլ շատ առաջարկներ ունենք, բայց մենք էլ պետք է հասկանանք՝ որոնք են մեզ համար ավելի կարեւոր եւ հետաքրքիր: Այս պահին պատրաստվում ենք 2020 թ-ի աշուն-ձմեռ հավաքածուին, որով պետք է ներկայանանք Միլանի նորաձեւության շաբաթվան: Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ կունենանք նմուշները, իսկ ֆոտոշարքը կիրականացնենք Միլանում, որից հետ մանրամասներով կկարոանանք կիսվել մեր հետեւորդների հետ»:
Հարցին, թե որն է eLSi նորաձեւության տան հաջողության գրավականը, որը բրենդը վայելում է ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, Լիանան պատասխանեց.
«Շատ կարեւոր է սիրել քո աշխատանքը, ունենալ աշխատասիրության մեծ ջիղ, շատ աշխատել եւ ստեղծագործել, հետեւել աշխարի նորույթներին եւ փորձել քայլել դրանց համահունչ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ IMAXtree
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ