Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայկական բրենդը՝ Milan Fashion Week-ին. Լիանա Սարգսյանը՝ eLSi-ի եւ չինական Merrige-ի համագործակցության արդյունքում ստեղծված հավաքածուի մասին (ֆոտո)

15:31, 18 հոկտեմբերի

Milan Fashion Week-ին մասնակցելը երազանք է շատ դիզայներների համար, քանի որ նման շոուն մեծ ճանաչում է բերում՝ թե լուսաբանման, թե համագործակցությունների տեսանկյունից: Հայկական eLSi նորաձեւության տան տնօրեն Լիանա Սարգսյանին, սակայն, արդեն երկրորդ տարին անընդմեջ հաջողվում է ներկայանալ հեղինակավոր նորաձեւության շաբթվան:

Այս տարի շոուի ընթացքում դիզայները ներկայացրել է իր գարուն-ամառ հավաքածուն՝ համագործակցելով չինական հայտնի Merrige բրենդի հետ: Թե ինչպես է ստացվել միջազգային այս համագործակցությունն ու ինչ տպավորություններ ունի հեղինակավոր ցուցադրությունից, Լիանան պատմել է NEWS.am STYLE-ին:

«Merrige-ի հետ համագործակցության առաջարկը եղել է հենց իրենց կողմից: Նախապես մի քանի ամիս առաջ ուղարկել էին ներքնազգեստները, որոնք հիմք ընդունելով՝ ստեղծել եմ հավաքածուն եւ պատրաստվել Միլանի նորաձեւության շաբաթվան»:

Իսկ ինչպե՞ս հայ դիզայներին հաջողվեց հայտնվել Milan Fashion Week-ին: Լիանան այսպես է մեկնաբանում.

«Դա տարիների մեծ եւ երկար աշխատանքի հետեւանք է. այն սկսվել է Վենետիկի փառատոնի փակ ցուցադրությունից, այնուհետեւ շարունակվել Դուբայում, երբ ներկայացանք այնտեղի նորաձեւության շաբաթին, որից հետո՝ Մոսկվայի  Mercedes Benz շուին: Այդպես՝ ծանոթություններ ձեռք բերելով, մեծ ներդրումներ եւ աշխատանք կատարելով հասանք Միլանի նորաձեւության շաբաթ»:

Լիանան, սակայն, դժվարացավ վերհիշել, թե ինչ հույզեր ուներ, երբ իր հավաքածուն ցուցադրվում էր Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում.

«Շոուի ժամանակ չեմ կարողանում կենտրոնանալ տպավորություններիս վրա, որովհետեւ հիմնականում ետնաբեմում եմ լինում, լարված պատրաստվում ենք ցուցադրությանը, որպեսզի ամեն ինչ իր հունով գնա: Աշխատանքի արդյունքն արդեն վայելում ենք սոցցանցերի լուսաբնումներով, բլոգերների պատրաստած նյութերով, կողքի կարծիքները լսելով: Մի խոսքով՝ շոուի ժամանակ ոչինչ չենք հասցնում տեսնել, բայց հետագայում այդ կարծիքները լսելով հասկանում ենք՝ ինչպես է անցել, ինչ ենք արել կամ ինչը շտկելու եւ բարելավելու կարիք ունենք»:

Ցուցադրությանը հայ դիզայները ներկայացրել է 28 նմուշ, որոնք ցուցադրել են արտերկրի հայտնի գործակալությունների մոդելները.

«Մոդելները հայուհիներ չէին, նորաձեւության շաբաթների ժամանակ համագործակցում ենք կոնկրետ մոդելային ընկերությունների հետ. ինչ վերաբերում է նրանց ընտրությանը, նշեմ, որ մոտ 600 հայտից ընտրել ենք 28-ին, ինչը եւս երկար աշխատանքի արդյունքում է տեղի ունեցել»:

Հավաքածուն Լիանայի բնորոշմամբ՝ նախատեսված է  համարձակ, աշխատասեր բիզնես լեդիների եւ, առհասարակ, նրանց համար, ովքեր իրենց ներաշխարհով եւ ցանկություններով կհամապատասխանեն տվյալ հագուստին:

«Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր զգեստները միշտ լինեն կանացի»,-ասում է նա ու հավելում. «Այժմ էլ շատ առաջարկներ ունենք, բայց մենք էլ պետք է հասկանանք՝ որոնք են մեզ համար ավելի կարեւոր եւ հետաքրքիր: Այս պահին պատրաստվում ենք 2020 թ-ի աշուն-ձմեռ հավաքածուին, որով պետք է ներկայանանք Միլանի նորաձեւության շաբաթվան: Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ կունենանք նմուշները, իսկ ֆոտոշարքը կիրականացնենք Միլանում, որից հետ մանրամասներով կկարոանանք կիսվել մեր հետեւորդների հետ»:

Հարցին, թե որն է eLSi նորաձեւության տան հաջողության գրավականը, որը բրենդը վայելում է ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, Լիանան պատասխանեց.

«Շատ կարեւոր է սիրել քո աշխատանքը, ունենալ աշխատասիրության մեծ ջիղ, շատ աշխատել եւ ստեղծագործել, հետեւել աշխարի նորույթներին եւ փորձել քայլել դրանց համահունչ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ IMAXtree


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել