MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

85-ամյա Սոֆի Լորենը նկարահանվել է գովազդում ու երկրպագուներին ցնցել հրաշալի արտաքինով

20:12, 18 հոկտեմբերի

Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը նկարահանվել է հագուստի GCDS իտալական ապրանքանիշի եւ Barilla մթերային ընկերության համագործակցության գովազդային հոլովակում։ Հոլովակի սյուժեի համաձայն՝ դերասանուհին ընկերներին պաստա է հյուրասիրում, որոնք թողնում են իրենց բոլոր գործերը, հենց որ լսում են E' pronto! (ճաշը մատուցված է – իտալ.) արտահայտությունը։ Գովազդային հոլովակը հրապարակվել է GCDS-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։

Գովազդային արշավի ռեժիսորը ֆեշն-լուսանկարիչ եւ ռեժիսոր Նադյա Լի Քոենն է, որը հայտնի է Miu Miu ընկերության համար գովադային տեսանյութերով, Tyler-ի, The Creator-ի տեսահոլովակներով եւ Քեթի Փերիի կոշիկի գովազդով։ Ռեժիսորի խոսքով՝ գովազդային հոլովակը ստեղծելիս ինքը ոգեշնչվել է ռեժիսորներ Դուգլաս Սիրկի եւ Ալֆրեդ Հիչքոկի 1960-ականների գունավոր ֆիլմերով։

«Երբ ինձ պետք էր ներկայացնել, թե ում ընտրել այս գովազդային հոլովակի համար, ուրիշ որեւէ մեկի մասին աշխարհում նրանից՝ Սոֆիից բացի մտածել չէի կարող։ Նա իտալական պատմության սրբապատկերն է, «Իտալիայի մայրը», որն ընտանիքի անդամներին դիմավորում է մի պարզ արտահայտությամբ, որն Իտալիայում մեծացած յուրաքանչյուր մարդ լսել է բազմաթիվ անգամներ՝ «E 'pronto!»,- պատմում է GCDS-ի ստեղծագործական տնօրեն Ջուլիանո Կալցան։

Լուսանկարը՝ MICHAEL KOVAC/GETTY IMAGES


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել