Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Վիկտորյա Բեքհեմն անկեղծորեն պատմել է ամուսնու հետ ինտիմի մասին

13:13, 20 հոկտեմբերի

Բրիտանացի երգչուհի, դիզայներ Վիկտորյա Բեքհեմն անկեղծորեն պատմել է ընտանեկան կյանքի մասին։ ABC հեռուստաընկերության եթերում «The View» շոուի հերթական թողարկման ընթացքում Spice Girls խմբի նախկին մենակատարը խոստովանել է, որ ամուսնու՝ 44-ամյա Դեւիդ Բեքհեմի հարցում իր «նախտն անհավանականորեն» բերել է» Նա պնդում է, որ արդեն 20 տարի ամուսինն իր համար ոգեշնչման աղբյուր է եւ յուրաքանչյուր օր իրեն զարմացնում է անհավանական աշխատունակությամբ։

«Գիտեք, նա, իսկապես, սքանչելի տեսք ունի, ընդ որում, Դեւիդն ամենահիասքանչ ամուսինն է, ֆանտաստիկ հայր եւ իսկական ոգեշնչում բոլորիս համար, նա այնքան ջանասիրաբար է աշխատում։ Իմ բախտը բերել է, որ նա իմ հարազատ հոգին է»,- Վիկտորյայի խոսքերը մեջբերել է բրիտանական Metro պարբերականը։

Պատասխանելով հարցին՝ որն է աստղային զույգի ամուր հարաբերությունների գաղտնիքը, Spice Girls-ի նախկին մասնակիցը նշել է «հոգեւոր մտերմությունը», ոչ թե սեռական հարաբերությունը։

«Անպայման պետք է ընկերանաք նրա հետ, ում հետ այդքան երկար ապրում եք։ Որեվհեւտեւ սեռական հարաբերությունը...»,- նախադասությունը չի ավարտել Վիկտորյան։ Ներկաներին դա լրջորեն զարմացրել  է, եւ Բեքհեմը որոշել է հստակեցնել, որ զույգի մոտ ինտիմ կյանքի հետ կապված ամեն ինչ կարգին է։ «Մի անհանգստացեք, մենք սեքսի հետ կապված խնդիրներ չունենք»,- ծիծաղել է դիզայները։

Աղբյուրը՝ EG

Լուսանկարները՝ Getty Images, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել