Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Քիմ Քարդաշյանը 39 տարեկան է. հեռուստաաստղի մասնակցությամբ ամենաաղմկոտ սկանդալները

13:26, 21 հոկտեմբերի

Իրապատում շոուի աստղ, դերասանուհի, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն այսօր նշում է 39-ամյակը։ Նա Instagram-ում 149 մլն հետեւորդ ունի, նրա գովազդային հրապարակման արժեքը սկսվում է 300 դոլարից։

Pay Me Kim Kardashian GIF by GQ

Նա հեշտությամբ կարող է Սպիտակ տուն գնալ, հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ քննարկել իրեն հետաքրքրող հարցերը։ Քիմը գրեթե ամեն օր լրատվամիջոցներին հրապարակումների առիթ է տալիս՝ հանրությանը զարմացնելով անկեղծ զգեստներով կամ սկանդալներով։ NEWS.am STYLE-ը փորձել է հիշել դրանցից ամենավառերը։

Պոռնո սկանդալ

kim kardashian GIF

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ աղմկոտ սկանդալը բարձրացավ 2006թ.-ին եւ վայրկենապես նրան ավելի հայտնի դարձրեց։ Համացանցում անկեղծ «տնային» տեսանյութ հայտնվեց Քիմի եւ այդ ժամանակ նրա ընկերոջ՝ Ռեյ Ջեյի մասնակցությամբ։ Սկզբնական շրջանում Քիմը փորձում էր հերքել իր մասնակցությունը տեսանյութում եւ պնդում էր, որ այն իսկական չէ։ Ընդ որում, երբ նա հայց ներկայացրեց ընկերության դեմ, որը ծրագրում էր DVD տարածել, անուղղակիորեն խոստովանեց սխրագործությունները։ Ավելի ուշ ընկերության դեմ հայցը, որին պատկանում էր տեսագրությունը, Քիմը ետ վերցրեց՝ որպես փոխհատուցում ստանալով 5 մլն դոլար։

Թշնամություն Բեյոնսեի հետ

kim kardashian beyonce GIF

Երբ յոթ տարի առաջ Քանյեն սիրավեպ սկսեց Քիմի հետ, Բեյոնսեն դա հավանության չարժանացրեց՝ հայտարարելով, որ հեռուստաաստղը նրան համապատասխան զույգ չէ։ Ավելի ուշ այդ խոսքերը հասան Քարդաշյանին՝ հիմք դնելով նրանց բարդ ընկերություն-թշնամությանը։ Քանյեի եւ Քիմի հարսանիքին ներկա չէին ոչ Ջեյ Զին, ոչ նրա կինը, ինչը եւս դժգոհության առիթ տվեց։ Ճիշտ է, մեկ տարի անց բոլորն ընկերացան այն աստիճանի, որ Քիմն անկեղծորեն ցույց տվեց հիացմունքը նախկին մրցակցով։ Ընկերությունը տեւեց մեկ տարի։ Ինչպես ասում են, գլխավոր պատճառն այն է, որ Բեյոնսեն չի կարողանում Քիմին լուրջ ընդունել։

«Գովազդային» ամուսնություն 72 օրվա տեւողությամբ

kim kardashian GIF

2011թ.-ին Քիմը մեծ աղմուկ բարձրացրեց իր հեքիաթային թանկ ամուսնությամբ եւ կարճ ժամանակ անց բասկետբոլիստ Քրիս Համփրիսից բաժանությամբ։ Տոնին հրավիրված էր ավելի քան 500 մարդ, հարսնացուն փայլում էր Vera Wang-ի՝ 25 հազար դոլար արժողությամբ զգեստով։ Միջոցառման ընդհանուր արժեքը հասնում էր 10 մլն դոլարի։ Ընդ որում, երկու ամիս անց զույգը շոկի ենթարկեց ամուսնալուծության մասին լուրով։

Այդ ժամանակ Քրիսը The Sun-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ Քիմի հետ իր ամուսնությունը ոչ այլ ինչ էր, քան PR քայլ՝ հանուն «Keeping Up With The Kardashians» շոուի նկատմամբ հետաքրքրության մեծացման։

Քիմը՝ պատանդի վիճակում

kim kardashian crying GIF by RealityTVGIFs

Պատմություն, որը Քիմ Քարդաշյանին ստիպեց փոխել անվանգությունն ու ավելի զգույշ լինել։ Չորս տարի առաջ հեռուստաաստղին պատանդ են վերցրել հյուրանոցում, որում նա կանգ էր առել փարիզյան Նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Հանցագործները դիմակներ էին կրում եւ ոստիկանական համազգեստ եւ աստղին սպառնացել են ատրճանակով։ Նպատակը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ դա կողոպուտ էր. ըստ որոշ տվյալների՝ Քարդաշյանից գողացել են մի քանի մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր։ Քիմի ներկայացուցիչների խոսքով՝ նա ֆիզիկական վնաս չի կրել, սակայն ցնցված էր կատարվածից։ Քանյե Ուեսթը, որն այդ ժամանակ համերգով հանդես էր գալիս Նյու Յորքում, դադարեցրել է ելույթը՝ բեմից հայտարարելով, որ ստիպված է լքել դահլիճն ընտանեկան հանգամանքների պատճառով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել