Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Գնացել էի պրեմիերայի»։ Երկրորդական սիքվել․ «Մալեֆիսենտա։ Խավարի տիրուհի»

20:22, 26 հոկտեմբերի

«Մալեֆիսենտա»-յի առաջին մասը բավականին հաջողված ռեմեյք էր, քանի որ այն օրիգինալի ուղղակիորեն վերաարտադրումը չէր, ինչպես «Գեղեցկուհին ու հրեշը» կամ «Առյուծ արքան»։ Այն թույլատրում է պատմությունը դիտարկել միանգամայն այլ տեսանկյունից։

«Մալեֆիսենտա»-յի երկրորդ մասն ընդհանրապես անպետք շարոնակություն էր, քանզի առաջին մասն իրենից ներկայացնում էր լիարժեք ավարտված պատմություն։ Սիքվելն օրիգինալից թույլ է ստացվել, ինչն էլ սպասվում էր։ Ֆիլմի գլխավոր խնդիրն այն է, որ հեղինակները երկու աթոռների վրա նստելու եւ բոլորին  գոհացնելու այնքան էլ լավ փորձ չարեցին։ Ֆիլմը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է իրենից ներկայացնում․ երեխաների համար բարի հեքիաթ, թե մարտական գործողությունների ֆենթեզի։

Մանկական ֆիլմի համար այն չափից ավելի մռայլ է։ Առկա են մեծ քանակությամբ մութ տեսարաններ, գումարած տարբեր երկրոդական հերոսների մահերը։ Սակայն մյուս կողմից էլ մութ ֆենթեզիի էլ այն չի հասնում, կամ խնդիրները շատ դյուրին լուծում են ստանում, կամ մռայլ տեսարանները փախարինվում են պայծառներով։ Ֆիլմի ամենամեծ մինուսն այն է, որ դրա մեծ մասը ճնշվում է քպոսով, որն արդյունքում դատարկություն է։ Այդուհանդերձ ֆիլմի տեւողությունն անհիմն երկարաձգված է։

Իսկ սաուդնթրեքի մասին խոսելն ավելորդ է, այն հիշվող չէ եւ աղոտ է։ Եթե առաջին մասում այն քիչ թե շատ նորմալ էր, քանի որ օրիգինալ մուլտֆիլմից երաժշտությունն էր։ Սակայն այդ առումով շարունակությունը չստացվեց։

Սցենարը «բացթողումներով լի» է, կերպարները հաճախ իրենց տարօրինակ են պահում, խոսքը մեծամասամբ վերաբերում է Մալեֆիսենտին ու Ավրորային։

Այդուհանդերձ ֆիլմը դրական կողմեր նույնպես ունեն․ գլխավոր երկու դերակատարների լավ դերասանական խաղ։ Անջելինա Ջոլին ու Միշել Պֆայֆաֆերը խաղում են հիասքանչ, թագավորական պալատում նրանց մասնակցությամբ տեսարանը ողջ ֆիլմի լավագույն տեսարանն է։

Ֆիլմի գլխավոր պլյուսը ակնառու է։ Դղյակը, էլֆերի գաղտնի աշխարհ, ամեն ինչ շատ գեղեցիկ է, դիտելու ժամանակ  անիրականության զգացում չի առաջանում։ Ֆիլմի վիզուալ նկարը շատ գեղեցիկ է, այս հարցը Disney-ը կատարել է հաջողությամբ։

Սակայն արդյունքում «Մալեֆիսենտա։ Խավարի տիրուհի»-ն արպես ֆիլմ թույլ է եւ աչինչ չասեող։

P.S. Վիզուալ էֆեկտներով երկար առաջ չես գնա եւ Հոլիվուդը սա պետք է արդեն ընդունի։

 

 

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել