Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Yerevan Jazz Fest-ի շրջանակում Հայաստան ժամանած բրազիլացի եւ ամերիկացի երաժիշտների երեւանյան տպավորություններն ու առաջիկա համերգը

15:05, 30 հոկտեմբերի

Yerevan Jazz Fest-ի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 30-ին կայանալիք համերգին ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը, Բրազիլիայից ժամանած երգչուհի Ագաթա Իրակեման, ԱՄՆ-ից երաժիշտ Ջոն Մարշալը, վոկալիաստներ Գրանտ Ստյուարտը եւ Լուսի Եղիազարյանը:

Լուսի Եղիազարյանը հայրենիք է վերադարձել Նյու Յորքից: Ասում է՝ անհամբերությամբ է սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը: Երգչուհին, որը մի քանի ամիս առաջ  թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, հիմնականում նախընտրում է 50-60-ական թ-երի ջազը: Երաժշտայկան այս կազմի հետ առաջին անգամ է լինելու մեկ բեմում, սակայն երգչուհու խոսքով՝ ջազի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ պարտադիր չէ ճանաչես կոլեգաներիդ՝ համատեղ ներկայանալու համար: «Ջազն ամբողջությամբ հիմնված է իմպրովիզների վրա, եւ եթե երաժիշտներն այս ոլորտում պրոֆեսիոնալ են, շատ հեշտ կկարողանան աշխատել միասին»,-համոզված է նա:

Ի դեպ, Գրանտ Ստյուարտը հայուհու ընտրյալն է: Զույգը ծանոթացել է Չինաստանում կայացած շրջագայության ընթացքում: Այդպես էլ ձեւավորվել է երաժիշտների սերը, սակայն Գրանտը Հայաստանում է առաջին անգամ: Ինչպես ասում են՝ «մեր փեսացուն» տպավորված է այն ամենից, ինչ հասցրել է տեսնել.

«Իմ ճանաչած բոլոր հայերն էլ շատ լավ մարդիկ են, իսկ Երեւանն ինձ համար բնավորություն ունեցող քաղաք է: Առհասարակ, ի տարբերություն եվրոպական շատ երկների, Հայաստանը պահպանել է իր դիմագիծը, ինչով էլ առանձնահատուկ է»:

Մյուս բոլոր երաժիշտները եւս առաջին անգամ են Հայաստանում.

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Շատ լավ հայ ընկերներ ունեմ, որոնք ինձ արդեն պատմել էին, թե ինչպիսի զարմանհրաշ երկիր է Հայաստանը: Բացի այդ, համացանցում էլ շատ հետաքրքիր վայրեր եմ բացահայտել, որոնք անպայման ցանկանում եմ տեսնել այցիս ընթացքում»,-ասում է Ջոն Մարշալը:

Բրազիլուհի Ագաթա Իրակեման ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում, սակայն երաժիշտ հայրը մեծ ազդեցություն է ունեցել երգչուհու երաժշտական ուղղվածության վրա: Ագաթան հիշում է՝ տանը միշտ բրազիլական երաժշտություն էր հնչում: Հայ երաժիշտներից մի քանիսին եւս ճանաչում է.

«Շատ բան չգիտեմ ձեր երկրի մասին, բայց հայտնի հայերի մասին շատ եմ լսել` Ազնավուր, Համասյան... Այժմ այստեղ եմ առաջին անգամ՝ լայն բացված աչքերով, որպեսզի հասցնեմ տեսնել ամեն ինչ»,-ոգեւորությամբ նշեց նա:

Հավելենք, որ երաժիշտների համերգային երեկոն կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Իսկ նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան եւ ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաեւ ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել