Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ես միշտ եմ իմացել, որ հաջողակ եմ լինելու». Այշվարիա Ռայը նշում է 46-ամյակը

17:05, 1 նոյեմբերի

Այսօր նա համարվում է ոչ միայն հնդկական, այլեւ հոլիվուդյան ֆիլմերի աստղ: Նրա արտաքինը հրապուրում է հազարավոր տղամարդկանց եւ դառնում նույնքան կանանց նմանակման առարկան: Տարիներ են անցել այն օրվանից, երբ նա նվաճել է «Միսս աշխարհ» մրցույթի տիտղոսը, բայց նրան մինչ օրս համարում են աշխարհի գեղեցկուհի:

Իհարկե, խոսքը բոլիվուդյան դերասանուհի, մոդել եւ տիտղոսակիր գեղեցկուհի Այշվարիա Ռայի մասին է: Նրան հաճախ հիշում ենք մեր նյութերում՝ ներկայացնելով ինքնատիպ կերպարներն ու ստեղծագործական նվաճումները, իսկ այսօրվա անդրադարձի թեման դերասանուհու տարեդարձն է: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Այշվարիա Ռայը նշում է ծննդյան 46-ամյակը՝ շարունակելով փայլել իր արտաքին հմայքով եւ իր գեղեցկությամբ «փրկելով» աշխարհը:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացում հանրահայտ դերասանուհու տարբեր մեջբերումները՝ գեղեցկության, կյանքի ու կարիերայի մասին:

«Կյանքը, վաղ, թե ուշ, բոլորիս հետ էլ իր հաշիվները մաքրելու է: Մենք վիրավորվում ենք, ծերանում...Տխուր է, երբ փորձում ենք փախչել այդ իրականությունից: Արտաքին գեղեցկությունն ամեն ինչ չէ: Ես միշտ չէ, որ գեղեցիկ եմ լինելու»:

«Կյանքի ցանկացած փուլում դու կարող ես քաշ հավաքել, եւ դա բնական է: Ճիշտ չէ կենտրոնանալ դրա վրա»:

«Նրբագեղությունը բնածին է: Այն ինդիվիդուալ է եւ ժամանակ չի ճանաչում ու դիմակայում է ժամանակի բոլոր փորձություններին»:

«Լավ բան է կարեւոր լինելը, բայց ավելի կարեւոր է լինել լավը»:

«Կյանքը բեմ է, իսկ մենք՝ դերասաններ, այնպես որ՝ պետք է լավ կատարենք մեր դերերը»:

«Քեզ հանդիպած 100 մարդուց առնվազն տասը քեզ չեն սիրելու: Ապրում ես եւ հասկանում, որ երբեք բոլորին չես կարող գոհացնել»:

«Ես մասնագիտացել եմ՝ որպես ճարտարապետ եւ չէի ծրագրում հայտնվել ֆիլմերում: Դերասանությունն ինձ համար այլ մասնագիտություն է, դա իմ աշխատանքն է, որին ես լրջորեն եմ մոտենում»:

«Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկին պարտավոր ես բացատրություններ տալ: Ոչ ոք այդչափ կարեւոր չէ»:

«Ես սովորական կին եմ, որն ունի իր սովորական խնդիրները»:

«Ես միշտ եմ իմացել, որ հաջողակ եմ լինելու, այնպես որ, երբ դա պատահեց, ես չզարմացա»:

Լուսանկարները՝ Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել